This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ քաղաքացիություն, եթե դիմողը Արցախից բռնի տեղահանված անձ է
Արցախից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն է շնորհվում պարզեցված ընթացակարգով։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Արցախից բռնի տեղահանված անձինք պետք է ֆիզիկապես դիմեն Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գտնվող անձնագրային բաժանմունք (տարածված է նաև ОВИР անվանումը), իսկ մարզերում՝ անձնագրային բաժանմունքներ։
Ուշադրություն
Անչափահասի դեպքում վերջինիս ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումը ներկայացնում է ծնողը։
Ներկայացվող պահանջները
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է՝
- լինել Արցախից բռնի տեղահանված անձ:
Պահանջվող փաստաթղթերը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում-հարցաթերթիկ,
- ծննդյան վկայական,
-
ժամանակավոր պաշտպանության վկայագիրը, ՀՀ անձնագիրը (070 ծածկագրով),
- ամուսնության վկայականը (առկայության դեպքում) և դրա պատճենը,
- փաստաթուղթ անձնական տվյալների փոփոխություն կատարելու վերաբերյալ, եթե անձը նման փոփոխություն կատարել է,
- 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
- պետական տուրքի վճարման անդորրագիր,
- 28․11․1981 թվականից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն նաև ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ մահվան վկայականը կամ դրանց պատճենները։
Անչափահասի դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում,
- ծննդյան վկայական,
- ծնողների գրավոր համաձայնությունը, եթե ծնողներից միայն մեկն է ՀՀ քաղաքացի,
- ծնողների ամուսնության վկայականը, մահվան վկայականը, հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր լինելու մասին տեղեկանք կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը,
- ծնողների անձը հաստատող փաստաթուղթ,
- 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար,
- պետական տուրքի վճարման անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։
Տրամադրման ժամկետը և կարգը
Արցախցիներին ՀՀ քաղաքացիություն շնորհվում է պարզեցված կարգով՝ դիմելուց հետո 1-2 ամսվա ընթացքում։ Այդ մասին անձին տեղեկացվում է SMS հաղորդագրության միջոցով։
Այնուհետև անհրաժեշտ է կրկին դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու համար։
Հղում օրենսդրությանը
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64