BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը հնարավոր է ստանալ առցանց կամ ֆիզիկապես։

Տեղեկանքը տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։

Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
10,000-22,000 դրամ
Processing duration
մինչև 7 աշխատանքային օր

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում),
  • «Ստուգվող անձի տվյալներ» էջում լրացնել պահանջվող տեղեկատվությունը,
  • «Լրացուցիչ տեղեկություններ» էջում վերբեռնել պահանջվող փաստաթղթերը և լրացնել հաջորդող դաշտերը՝ ամուսնալուծված լինելու դեպքում կցելով ամուսնալուծության վկայականը, իսկ այրի լինելու դեպքում՝ ամուսնության վկայականը և կնոջ կամ ամուսնու մահվան վկայականը,
  • բացվող էջում ընտրել երկիրը, որտեղ ներկայացվելու է տեղեկանքը, տեղեկանքի նախընտրելի լեզուն և ապոստիլով վավերացնելու կարիքը,
  • կատարել վճարումը։

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված կցվող փաստաթղթերը պետք է լինեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված կցվող փաստաթղթերը պետք է լինեն հայերեն թարգմանությամբ՝ նոտարական կարգով հաստատված կամ լիցենցզավորված թարգմանչի կնիքով։


Վճարման չափը և կարգը

Տեղեկանքն էլեկտրոնային եղանակով ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։ Տեղեկանքը նաև ռուսերեն կամ անգլերեն թարգմանությամբ ստանալու համար անհրաժեշտ է վճարել հավելյալ 5,000 դրամ, իսկ ապոստիլով վավերացմամբ ստանալու համար՝ հավելյալ 7,000 դրամ։

Վճարումը կատարվում է առցանց՝ դիմումը ներկայացնելիս։


Տրամադրման ժամկետը և կարգը

Առցանց դիմելու դեպքում տեղեկանքը տրամադրվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն կուղարկվի դիմողի էլեկտրոնային փոստի հասցեին։


Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։



Ամուսնալուծության վկայականի կրկնօրինակը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?