This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ արդարադատության նախարարություն անձը կարող է դիմել անձամբ կամ լիազորված անձի միջոցով։
Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար ՀՀ-ում գտնվող քաղաքացին դիմում ներկայացնում է ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը:
Պահանջվող փաստաթղթերը
Անձամբ դիմելու դեպքում՝
- դիմում,
- անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:
Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝
- դիմում,
- լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
- դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
- դիմողի կողմից տրված պարզ լիազորագիրը,
- գրավոր հայտարարություն, որում նշվում է դիմողի ամուսնության արգելքների բացակայությունը և սուտ տեղեկություններ տալու պատասխանատվության մասին տեղեկացված լինելը,
- պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:
Ամուսնալուծված լինելու կամ ամուսնու մահվան դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև տվյալ փաստը հավաստող փաստաթուղթը:
Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ։
Վճարման չափը և կարգը
Տեղեկանքի համար անհրաժեշտ է վճարել 25,000 ՀՀ դրամ պետական տուրք։ ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։
Արտասահմանում վճարումն իրականացվում է նախապես՝
-
E-payments համակարգի միջոցով՝ ընտրելով համապատասխան դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը, ուր պետք է դիմել,
-
փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք ձեւակերպելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։
Տրամադրման ժամկետը և կարգը
Տեղեկանքը տրամադրվում է 18 աշխատանքային օրվա ընթացքում։ Ներկայացված փաստաթղթերում նշված տեղեկություններն ստուգելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել ևս 7 աշխատանքային օրով:
Տեղեկանքը ստանալու համար անհրաժեշտ է անձամբ այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8), իսկ օտարերկրյա պետություններում` ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Տեղեկանքը հնարավոր է ստանալ ավելի կարճ ժամկետում՝ 25,000 դրամ պետական տուրքից բացի վճարելով՝
- 6 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 12,000 ՀՀ դրամ,
- 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 8,000 ՀՀ դրամ,
- 8-9 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար՝ 5,000 ՀՀ դրամ:
Հղում օրենսդրությանը
- ՀՀ կառավարության` 2016 թվականի 18 նոյեմբերի N 1215-Ն որոշում
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
- ՀՀ կառավարության` 2011 թվականի հունիսի 2-ի N 860-Ն որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80