BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Ստանալ ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը տրամադրվում է չամուսնացած, ամուսնալուծված կամ այրի անձանց։ Այն տրվում է 6 ամիս վավերականության ժամկետով։

Տեղեկանքը ստանալու համար հնարավոր է դիմել առցանց կամ ֆիզիկապես։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15-20 րոպե
Service cost
10,000-22,000 դրամ
Processing duration
1 աշխատանքային օր

Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը։


Պահանջվող փաստաթղթերը

Անձամբ դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:


Լիազորված անձի միջոցով դիմելու դեպքում՝

  • դիմում,
  • լիազորված անձի անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ),
  • դիմողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը,
  • դիմողի կողմից տրված լիազորագիրը (առանց նոտարական վավերացման),
  • դիմողի գրավոր հայտարարությունն իր ամուսնության արգելքների բացակայության և սուտ տեղեկություններ տալու պատասխանատվության մասին տեղեկացված լինելու վերաբերյալ,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր:

 

Որոշ դեպքերում կարող են պահանջվել հավելյալ փաստաթղթեր, մասնավորապես՝

  • ամուսնալուծված լինելու դեպքում՝ ամուսնալուծության վկայականը,
  • ամուսնու մահվան դեպքում՝ մահվան վկայականը։

Ուշադրություն
Օտարերկրյա պետությունների կողմից տրամադրված փաստաթղթերը պետք է ներկայացվեն ապոստիլով հաստատված կամ հյուպատոսական վավերացմամբ: Օտար լեզվով կազմված փաստաթղթերը պետք է ներկայացվեն հայերեն թարգմանությամբ` նոտարական կարգով հաստատված կամ լիցենզավորված թարգմանչի կնիքով։

Վճարման չափը և կարգը

Տեղեկանքն ստանալու համար անհրաժեշտ է վճարել 10,000 դրամ։ Տեղեկանքը նաև ռուսերեն կամ անգլերեն թարգմանությամբ ստանալու համար անհրաժեշտ է վճարել հավելյալ 5,000 դրամ, իսկ ապոստիլով վավերացմամբ ստանալու համար՝ հավելյալ 7,000 դրամ։

ՀՀ-ում վճարումը կատարվում է գրասենյակում տեղադրված տերմինալների միջոցով։

Տրամադրման ժամկետը և կարգը

Տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել Արդարադատության նախարարություն (հասցե՝ Երևան 0010, Վազգեն Սարգսյան 3/8)։


Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2016 թվականի նոյեմբերի 18-ի N 1215-Ն որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?