BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Վտանգավոր թափոնների արտահանման և ներմուծման մեկանգամյա լիզենզիա տրամադրելու ծառայություն

Եվրասիական տնտեսական միության տարածք վտանգավոր թափոնների ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տարածքից արտահանման մեկանգամյա լիզենզիա է տրամադրվում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր և ֆիզիկական անձ
Filiing duration
15 րոպե
Service cost
1,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 5 աշխատանքային օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտատուն լիազոր մարմին է ներկայացնում`
1) լիցենզիա ստանալու մասին հայտը, որը ներառում է ապրանքի առանձին տեսակը կամ տեսակների ցանկը, որի համար հայցվում է լիցենզիան,
2) ռեգիստրում պետական գրանցման համարը, իսկ ֆիզիկական անձի դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարն անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուի դեպքում՝ անձնագրի պատճենը (այսուհետ՝ հայտ),
3) հայտի էլեկտրոնային օրինակը,
4) լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման լիցենզիայի պատճենը, եթե գործունեության այդ տեսակը կապված է տվյալ ապրանքի շրջանառության հետ,
5) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ ծանուցման մեջ նշում են գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը,
6) պետական իրավասու մարմնի համաձայնությունը (գրավոր տեսքով), որի տարածք ներմուծվում են թափոնները` ըստ Բազելի կոնվենցիայի (Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից թափոնների արտահանման դեպում),
7) ապրանք արտահանողի և արտադրողի կամ ներմուծողի և սպառողի միջև պայմանագրի պատճենը, այն դեպքում, երբ հայտատուն հանդես է գալիս որպես միջնորդ,
8) փոխադրման պայմանագրի պատճենը և արտահանողի ու թափոնների հեռացման համար պատասխանատու անձի միջև պայմանագրի պատճենը, որում խոսվում է այդ թափոնների էկոլոգիապես անվտանգ օգտագործման մասին,
9) Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների անդրսահմանային փոխադրման մասին ծանուցում (3 օրինակից),
10) Բազելի կոնվենցիայի պահանջներին համապատախան թափոնների փոխադրման մասին փաստաթուղթ,
11) վտանգավոր թափոնների օգտագործման համար տեխնիկական (տեխնոլոգիական) հնարավորությունների առկայության մասին տեղեկատվություն (քաղվածք վտանգավոր թափոնները որպես հումք օգտագործելու հնարավորությունը հաստատող տեխնոլոգիական կանոնակարգից կամ այլ փաստաթուղթ, որը հաստատում է դրանց օգտագործման հնարավորությունն առանց այլ վտանգավոր թափոնների կամ դրանց մնացորդների առաջացման), վտանգավոր թափոնների ներմուծման դեպքում,
12) հայտատուի էլեկտրոնային փոստի հասցեն՝ սիթիզեն (e-citizen.am/) տիրույթում:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝ բանկային փոխանցման միջոցով
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005000840

Նպատակ դաշտում նշելով՝
Վտանգավոր թափոնների ներմուծում և արտահանում

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09։00-18։00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար` +374 11 818 559
Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր