BETA

This site is new, your feedback will help us improve it.

Family and children

Դիմել քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ՔԿԱԳ գործակալությունը ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարում է օրենքով նախատեսված հիմքերի առկայության և շահագրգիռ անձանց միջև վեճի բացակայության դեպքում:

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
5,000 ՀՀ դրամ
Processing duration
մինչև 1 ամիս

Դիմելու համար անհրաժեշտ է

  • բավարարել օրենքով սահմանված հիմքերից մեկին,
  • լինել քաղաքացիական կացության ակտում նշված անձն ու քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն (ՔԿԱԳ, տարածված է նաև ռուսերեն տերմինը՝ ЗАГС) ներկայացնել դիմում (դիմումը լիազորված անձի միջոցով ներկայացվելու դեպքում ներկայացվում է նաև լիազորագիր, որը չի պահանջում նոտարական վավերացում),
  • հավաքագրել և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։ 


Քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի հետևյալ հիմքերից մեկը

  • քաղաքացիական կացության ակտում այնպիսի գրառում կատարելը, որը հետագայում կրել է փոփոխություն և դիմումը ներկայացնելու պահին չի համապատասխանում քաղաքացիական կացության ակտում նշված անձանց անձնագրային տվյալներին,
  • այլ քաղաքացիական կացության ակտային գրանցման կամ իրավասու այլ մարմնի ընդունած (տրամադրած) փաստաթղթի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարելու նաև կազմված քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ,
  • քաղաքացիական կացության ակտային գրառումը կատարվել է դիմումը ներկայացնող անձի հայտարարության հիման վրա, որը չի պահանջել կամ չի պահանջում հիմնավորող փաստաթղթերի ներկայացում:


Պահանջվող փաստաթղթերը

  • դիմողի անձը հաստատող փաստաթուղթը կամ դրա պատճենը, որի վերաբերյալ կազմված է քաղաքացիական կացության ակտային գրանցումը, անչափահասի դեպքում՝ նրա ծնողի, խնամակալի, իսկ անգործունակ ճանաչված անձի դեպքում՝ հոգաբարձուի անձը հաստատող փաստաթուղթը,

  • դիմումով ներկայացվող պահանջը հիմնավորող փաստաթղթերը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ այն տեղեկությունները, որոնց միջոցով հնարավոր է պարզել պահանջի հիմքերի առկայությունը,

  • ուղղման կամ լրացման կամ փոփոխության ենթակա քաղաքացիական կացության ակտի մասին վկայականը կամ ակտային գրանցման տվյալները:

Ուշադրություն
Եթե ուղղում կամ լրացում կամ փոփոխություն կատարելը առաջացնելու է անձը հաստատող փաստաթղթի փոփոխություն, ապա դիմումին կից նաև պետք է ներկայացվի 16 տարին լրացած անձի նկատմամբ ՀՀ-ում քրեական գործ հարուցված չլինելու, քրեական պատիժ չկրելու, հետախուզման մեջ չգտնվելու մասին իրավասու մարմնի կողմից՝ մինչև դիմումը ներկայացնելը առնվազն 1 ամիս առաջ տրված փաստաթուղթ:

Վճարման չափը

Քաղաքացիական կացության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու համար սահմանված է 5,000 ՀՀ դրամ պետական տուրք։ 

 

Տրամադրման ժամկետը

  • Ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 15-օրյա ժամկետում,

  • ուղղագրական սխալները կամ առանձին տառերի կամ թվերի ուղղումը կատարվում է անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:


Հղում օրենսդրությանը

  • «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
    Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։ 
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?