BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Տեսակապով դիմել և փոխանակել մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը արտասահմանում

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։

16 տարին չլրացած անձին արտասահմանում տեսակապով ՀՀ քաղաքացու անձնագիր տրվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։ Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաթղթերը։

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10 րոպե
Service cost
90,000
Processing duration
3 ամիս

Առցանց տեսազանգ ամրագրելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
  • բացվող էջի «Հերթագրում ծառայություն ստանալու համար» բաժնում լրացնել պահանջվող տեղեկատվությունը և ընտրել հասանելի օրերից ու ժամերից մեկը։

Դիմումի ընթացքը

  • Նախատեսված օրը և ժամին տեղի է ունենում տեսազանգը, որի ժամանակ ստուգվում է դիմողի ինքնությունը (տեսազանգը ձայնագրվում և պահպանվում է)։
  • Անձի նույնականացումից հետո դիմողը փոստային առաքմամբ ՀՀ արտաքին գործերի նախարարություն է ուղարկում պահանջվող փաստաթղթերը։
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից անձնագիրը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում ԱԳՆ հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով (անհատական փոստային առաքում կատարելու համար վճարում է դիմողը)։
  • Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։

 

Պահանջվող փաստաթղթեր

Տեսակապով նույնականացվելուց հետո անձը պետք է ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար պահանջվող փաստաղթղթերը փոստային ծառայության միջոցով ուղարկի ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնեն՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,

  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • 30,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։

 

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝ 

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։

Ուշադրություն

Փաստաթղթերը պետք է ներկայացվեն առանց ջնջումների, որպեսզի անձնագիր տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն։

 

Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Պետական տուրքի վճարումը կատարվում է Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով։

 

Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։ 

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020,
+(374) 10 585980,
Viber:+(374) 41 585980
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00 - 18:00
Հեռախոսահամար` +(374) 60 620000,
WhatsApp, Viber: +(374) 55 620111
This service can also be utilized through other available methods.

Using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր