This site is new, your feedback will help us improve it.
Տեսակապով դիմել երեխայի (մինչև 16 տարեկան) անձնագիրը փոխանակելու համար
Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար կարող է դիմել տեսակապով։
16 տարին չլրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի (խնամակալ կամ հոգաբարձու) դիմումի հիման վրա։
Ծառայությունից օգտվելու համար տեսազանգ հնարավոր է ամրագրել առցանց կամ էլեկտրոնային փոստով։
Պահանջվող փաստաթղթեր
Մինչև 16 տարեկան անձի ՀՀ քաղաքացու անձնագիրը փոխանակելու համար երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ներկայացնի՝
-
դիմում անձնագիր ստանալու մասին,
-
35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
-
անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,
-
ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,
-
ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,
- պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
- օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
-
պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր:
Պահանջվող հավելյալ փաստաթղթեր
Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝
Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝
- հայրության ճանաչման վկայականը,
- միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
- ծնողի մահվան վկայականը,
- անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։
Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։
Վճարման չափը և կարգը
Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։
Անհրաժեշտ է վճարել նաև անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքում կատարելու համար ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից։
Տրամադրման ժամկետը
Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։
ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված՝ օտարերկրյա պետության հասցեով։
Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։
Հղում օրենսդրությանը
«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք
2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
Using different methods might take more time or cost more money.
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11