BETA

This site is new, your feedback will help us improve it.

Driving and transport

Ստանալ օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական

ՀՀ-ում օդանավի տեխսպասարկման մասնագետին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական, որը ստանալու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ
Service cost
Անվճար
Processing duration
15 օր

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը սկսել է ազգային վկայականներից անցումը ՓԱՐՏ-66 վկայականների։ 

Ազգային վկայականի ժամկետի ավարտից հետո, հայտ ներկայացնող մասնագետները կստանան նոր տիպի ՓԱՐՏ-66 վկայականներ, առանց լրացուցիչ պահանջների: 

Սակայն կա տարբերություն ազգային և ՓԱՐՏ-66-ի պահանջների միջև: Այդ սահմանափակումները հանելու համար անհրաժեշտ կլինի հանձնել քննություններ և համապատասխանել փորձի պահանջներին:

Ստորև ներկայացնում ենք ազգային վկայականը ՓԱՐՏ-66 վկայականով փոխարկելու և ՓԱՐՏ-66 վկայական ստանալու ընթացակարգերը։ 

Օդանավի տեխսպասարկման մասնագետի վկայական ստանալու/փոխարկելու համար անհրաժեշտ է՝ 

  • Գլխավոր վարչության ընդհանուր բաժին ներկայացնել դիմում, 
  • լրացված հայտ,
  • համաապատասխան փաստաթղթեր, 
  • վարչության կողմից ստանալ փորձառության, բազային կրթության համապատասխանության մասին հավաստում,


Անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

  • Անձնագիր, 
  • ազգային վկայական (եթե դիմումի նպատակը փոխարկումն է), 
  • ավարտած ուսումնական հաստատությունների դիպլոմները և նրանց պատճեները,
  • քաղվածք աշխատանքային գրքույկից, կամ աշխատանքային փորձը հաստատող այլ փաստաթղթեր։


Ազգային որակավորում ունեցող մասնագետի վկայականը փոխարկվում է ՓԱՐՏ66-ի վկայականի առանց լրացուցիչ քննությունների։


Ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո` եթե հիմքերը բավարար են, դիմորդին տրվում է ՓԱՐՏ-66 վկայական:

Վկայականը համակարգչային եղանակով կազմվում, տպվում, հաստատվում և տրվում է մասնագետին:

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09։00-18։00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 10) 28-07-22
Service provided by
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր