This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ տեղեկանք ՀԾՀ-ի մասին
Հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) 10 նիշից բաղկացած եզակի համարանիշ է, որը տրամադրվում է ՀՀ քաղաքացիներին, ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող օտարերկրյա քաղաքացիներին, ՀՀ-ում մշտապես բնակվող՝ քաղաքացիություն չունեցող անձանց, փախստականներին։
Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը տրամադրում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը՝ որպես բնակչության պետական ռեգիստրը վարող մարմին:
Տեղեկանքի տեսքով հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ) տրվում է ՀՀ քաղաքացուն, եթե նա չունի սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ ունի նույնականացման քարտ, որում ՀԾՀ ամրագրված չէ։
ՀԾՀ է տրվում նաև ՀՀ-ում օրինական հիմքերով գտնվող օտարերկրացիներին և փախստական անձանց, եթե նրանք չունեն սոցիալական քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ և դիմել են հանրային ծառայությունների համարանիշ ստանալու համար:
«Ամրագրել այց» կոճակը սեղմելուց հետո անհրաժեշտ է՝
- նույնականացումից հետո լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,
- բացվող էջում մուտքագրել էլ․ փոստի հասցեն և հեռախոսահամարը, այնուհետև՝ էլ․ փոստին ուղարկված կոդը,
- բացվող էջի «Այցի ամրագրում» դաշտում ընտրել Դավթաշեն, 4-րդ թաղամաս, 17/10 հասցեում գործող բաժանմունքը,
- անհրաժեշտ է լրացնել այն անձի տվյալները, ում համար ներկայացվում է դիմումը,
- «Ընտրել օր և ժամ» պատուհանում ընտրել հասանելի օրերից ու ժամերից ամենահարմար տարբերակը։
Տեղեկանքի տեսքով ՀԾՀ տրամադրվում է նաև 16 տարին չլրացած երեխային՝ ծնողի կամ օրինական ներկայացուցչի (հոգաբարձու, խնամակալ) ցանկությամբ։
Ուշադրություն
Երեխայի ՀԾՀ-ի վերաբերյալ տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է այցելել երեխայի գրանցման վայրի անձնագրային բաժանմունք։
Պահանջվող փաստաթղթերը
ՀԾՀ-ի մասին տեղեկանք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր։
Վճարման չափը
ՀԾՀ-ի մասին տեղեկանքը տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը
Տեղեկանքը տրամադրվում է անմիջապես։
Հղում օրենսդրությանը
«Հանրային ծառայությունների համարանիշի մասին» ՀՀ օրենք
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Using different methods might take more time or cost more money.
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64