This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառում
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը ենթակա է պետական միասնական գրանցամատյանում գրառման։ Փոփոխությունը գրանցվում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- գործակալության աշխատակցի միջոցով կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Լինել առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի գործադիր մարմնի ղեկավարը կամ հիմնադրի կողմից լիազորված անձը։
Պահանջվող փաստաթղթերը
- դիմում,
որը պետք է պարունակի`
- հիմնադիր իրավաբանական անձի պետական գրանցման համարը և անվանումը (ստորագրված հիմնադրի գործադիր մարմնի, առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ հիմնադրի լիազորած անձի կողմից),
- առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավարի կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի մասին տեղեկություններ (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության կամ հաշվառման վայրի հասցեն, կապի միջոցները՝ հեռախոսահամար, ֆաքսի համար, էլեկտրոնային փոստ (առկայության դեպքում),
- իրավասու մարմնի որոշում (ներն) առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
- առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
- պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ:
Վճարման չափը և կարգը
Պետական տուրքը հնարավոր է վճարել՝
- Բանկային փոխանցման միջոցով,
- Վճարային տերմինալի միջոցով,
Հաշվեհամար՝ 900005160727՝ առանձնացված ստորաբաժանման համար
900005160743՝ հիմնարկի համար
Վճարման չափ՝ 10,000 ՀՀ դրամ
Նպատակ՝ Իրավաբանական անձի (հիմնադրամի) առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման համար
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումն իրականացվում է Իրավաբանական անձանց պետական ռեգիստր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և նույն օրը փաստաթղթերի ընդունման մատյանում գրառում կատարելուց հետո՝ ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80