This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառում
- Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։
Ծառայության դիմելու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։
Փոփոխության համար ֆիզիկապես դիմելու համար անհրաժեշտ է՝
- անձամբ կամ ներկայացուցչի միջոցով այցելել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի` իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն,
- կազմել ու ներկայացնել դիմում,
Ներկայացվող պահանջները
Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։
Պահանջվող փաստաթղթերը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի պետական հաշվառման դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել․
- դիմում,
- որոշում՝ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի ղեկավար կամ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին,
- առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի կանոնադրությունը` ստորագրված հիմնադրի լիազորած անձի կողմից,
- պետական տուրքի վճարում անդորրագիր։
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է 10,000-ական ՀՀ դրամ պետական տուրք։
Վճարման չափը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման և հիմնարկի փոփոխությունների պետական գրանցման համար սահմանված է 30,000 ՀՀ դրամ պետական տուրք։
E-payments համակարգի միջոցով վճարելու դեպքում անհրաժեշտ է փոխանցել՝
- 10,000 ՀՀ դրամ՝ առանձնացված հիմնադրամի հաշվառման համար,
- 10,000 ՀՀ դրամ՝ հիմնարկի հաշվառման համար,
- 10,000 ՀՀ դրամ՝ կանոնադրության փոփոխության համար։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160727 հաշվեհամարին։
Նպատակ՝ «Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման համար»։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160743 հաշվեհամարին։
- 10,000 ՀՀ դրամ՝ ՀՀ պետական բյուջեի 900005160719 հաշվեհամարին։
Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։
Տրամադրման ժամկետը և կարգը
Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումը և հիմնարկի պետական հաշվառումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենք
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935