BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Justice and the law

Դիմել ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ

Ծրագրի շրջանակում ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվում է աջակցություն։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում աջակցության կենտրոնների կողմից  ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունը կարող է ներառել՝

 

  • թեժ գիծ ծառայության միջոցով խորհրդատվության տրամադրում,
  • սոցիալ-հոգեբանական  աջակցություն,
  • իրավաբանական խորհրդատվություն,
  • օժանդակում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձին  աշխատանքի   տեղավորման հարցում,
  • տեղեկացում՝ աջակցության կենտրոն դիմած անձին իր իրավունքների, հասանելի ծառայությունների և այլ օրենքով սահմանված պաշտպանության միջոցներից օգտվելու կարգի մասին։

 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող է օգտվել ընտանեկան բռնության ենթարկված յուրաքանչյուր անձ։

 

Դիմելու կարգ

 

2023 թ․ աջակցության կենտրոնների ծառայություններ ստանալու համար անհրաժեշտ է դիմել տվյալ ծառայությունը տրամադրող կազմակերպություն (հղում՝ https://www.mlsa.am/blockpage/79

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

Աջակցության կենտրոնների ցանկ

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր