BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրում
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10 - 15 րոպե
Service cost
բազային տուրքի 50-ապատիկի չափով

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

1. Օգտակար հանածո­ների արդյունահանման նպատակով ընդերքի երկրաբանական ուսումնա­սիրության իրավունք հայցելու դիմումը ներկա­յացվում է լիազոր մարմին:
2. Դիմումում նշվում և դրան կից ներկայացվում են`
1) դիմումատուի պետական գրանցման համարը.
2) աշխատանքների իրա­կանացման համար պահանջվող ժամկետը.
3) երկրաբանական ուսում­նասիրության ենթակա օգտակար հանածոն(ները).
4) երկրաբանական ուսում­նասիրության ծրագիրը.
5) մետաղական օգտակար հանածոյի արդյունա­հանման նպատակով երկրաբանական ուսումնա­սիրության դեպքում` իրական սեփականա­տերերի վերաբերյալ տեղե­կություններ բովանդակող քաղվածք՝ դիմումը ներկա­յացնելուն նախորդող 5 օրվա դրությամբ.
6) մետաղական օգտակար հանածոյի արդյունահան­ման նպատակով երկրա­բանական ուսումնասիրութ­յան դեպքում` դիմումը ներկայացնելուց հետո մինչև իրավունք հայցելու դիմումի վերաբերյալ որոշման կայացումն ընկած ժամանակահատվածում իրական սեփականա­տերերի փոփոխության դեպքում փոփոխության պետական գրանցումից հետո իրական սեփականա­տերերի վերաբերյալ տեղե­կություններ բովանդակող քաղվածք.
7) ֆինանսական և տեխ­նիկական կարողություն­ների ու միջոցների մասին տեղեկություն.
8) ներկայացված փաս­տաթղթերի ցանկը:

Ծառայությունը ստանալու հիմքերը

1. Դիմումին կից ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման դրական եզրակացությունը:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը

Լիազոր մարմինը մերժում է դիմումը, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը կամ դրանցում բերված տեղեկությունները կեղծ են.
2) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, կամ դրա մի մասն այլ ընդերքօգտագործման առանձին օբյեկտ է.
3) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, չի կարող լինել ընդերքօգտագործման իրավունքի առանձին օբյեկտ.
4) ընդերքի այն տեղամասը, որի նկատմամբ դիմումատուն հավակնում է ստանալ երկրաբանական ուսումնասիրության իրավունք, գերազանցում է դիմումատուի կողմից երկրաբանական ուսումնասիրության աշխատանքային համառոտ ծրագրով նախատեսված ընդերքօգտագործման աշխատանքների իրականացման համար պահանջվող տարածքը.
5) դիմումատուի ֆինանսական և տեխնիկական կարողությունների ու միջոցների մասին տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու դեպքում.
5.1) դիմումատուի ներկայացրած ֆինանսական երաշխիքը բավարար չէ ապահովելու ընդերքօգտագործման թափոնների կառավարման, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլանով նախատեսված միջոցառումների իրականացումը.
5.2) ֆինանսական երաշխիքը տվել է այն իրավաբանական անձը, որը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած՝ ֆինանսական երաշխիք տվող իրավաբանական անձանց ներկայացվող չափանիշներին.
6) երկրաբանական ուսումնասիրության իրավունքի տրամադրումը հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, այդ թվում` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային պայմանագրերի պահանջներին.
7) ՀՀ ընդերքի մասին  օրենսգրքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի 3-5-րդ կետերով սահմանված հիմքերով դադարեցվել է դիմումատուի` նախկինում ունեցած ընդերքօգտագործման որևէ իրավունք.
8) ընդերքի տեղամասը գտնվում է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 26-րդ հոդվածով սահմանված տարածքներում.
9) ընդերքի այն տեղամասը, որի համար դիմումատուն դիմել է, հանդիսանում է ռադիոակտիվ հումքի երևակման տեղամաս:
8. Դիմումի մերժման որոշման մեջ նշվում են մերժման բոլոր հիմքերը:
9. Սույն հոդվածով չսահմանված այլ հիմքերով դիմումի մերժումն արգելվում է:

Կարգավորող իրավական ակտերը

ՀՀ Ընդերքիմասին օրենսգիրք (38-47 հոդվածներ)
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
երկ-ուրբ՝ 10:00 - 18:00
 
Շուրջօրյա հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00-18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 010 51-13-62
(+374) 010 51-13-54
Service provided by
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Was this page useful?