BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

Ստանալ հաշվապահի որակավորում

Հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
3,000 ՀՀ դրամ
Processing duration
Մինչև 2,5 ամիս

Հաշվապահների որակավորման քննությունների անցկացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարի կողմից ստեղծվում է հաշվապահների որակավորման հանձնաժողով, որը համագործակցում է ՀՀ ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։ 


Դիմումի պայմանները

Հաշվապահի որակավորում ստանալու համար կարող են դիմել ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք, ովքեր՝

  • ունեն բարձրագույն տնտեսագիտական կրթություն, կամ
  • ունեն բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • ունեն ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքի փորձ, կամ
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատում են հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ։


Պահանջվող փաստաթղթերը

Հաշվապահի որակավորմանը դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում (դիմումի ձևը ներկայացված է ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում),
  • դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման չափը և կարգը

Հաշվապահի որակավորման համար 3,000 դրամ պետական տուրքն անհրաժեշտ է վճարել հետևյալ եղանակներից մեկով՝
  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի 900005163234 հաշվեհամարին՝  փոխանցման նպատակի դաշտում նշելով «հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու համար»,
  • վճարային տերմինալի միջոցով։

Դիմումի Ժամկետները

Դիմումներն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը 1 անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում:

Որակավորման հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարին հաստատման: 

Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման: 

Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական՝ հրամանի ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն որոշում։ 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր