BETA

This site is new, your feedback will help us improve it.

Education

Ստանալ հաշվապահի որակավորում

Հաշվապահի որակավորում ստանալու համար իրականացվում է դիմած անձանց դիմումների քննարկում, որակավորման քննությունների կազմակերպում և որակավորման վկայականների շնորհում։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք
Filiing duration
15 րոպե
Service cost
33,000 - 43,000 ՀՀ դրամ
Processing duration
մինչև 13 աշխատանքային օր

Հաշվապահի որակավորում ստանալու համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերի փաթեթով դիմում ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն  (hասցե` Մելիք Ադամյան 1) և մասնակցել հաշվապահների որակավորման քննություններին։

Քննություններն անցկացվում են պարբերաբար, սակայն ոչ ուշ, քան 2 ամիսը 1 անգամ, եթե ստացվել է առնվազն 1 դիմում:


Ներկայացվող պահանջները

Դիմելու համար անհրաժեշտ է համապատասխանել հետևյալ պահանջներից որևէ մեկին․

  • ունենալ բարձրագույն կրթություն և առնվազն 18 ամսվա մասնագիտական աշխատանքի փորձ, 
  • ունենալ ընդհանուր միջնակարգ կրթություն կամ միջին մասնագիտական կրթություն (տեխնիկում, քոլեջ և այլն) և 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ, 
  • դիմում ներկայացնելու օրվա դրությամբ աշխատել հրապարակվող ֆինանսական հաշվետվություններ ներկայացնող կազմակերպությունում՝ որպես գլխավոր հաշվապահ։


Պահանջվող փաստաթղթերը

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

  • դիմում (դիմումի ձևը տրամադրվում է տեղում),
  • դիպլոմի կամ ատեստատի պատճենը,
  • աշխատանքային գրքույկից կատարված քաղվածքը կամ դրա պատճենը և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենը և պայմանագրի կատարումը հաստատող տեղեկանքը,
  • 3x4 չափսի 2 լուսանկար,
  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։


Վճարման կարգը և չափը

Հաշվապահի որակավորման քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ պետական տուրք։
 

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005163234։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Աուդիտորի մասնագիտական որակավորումը հաստատող փաստաթղթի տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար» (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)։


Բացի պետական տուրքից՝ անհրաժեշտ է վճարել նաև հաշվապահի որակավորում ստանալու քննության վճարները, որոնք կազմում են 30,000-40,000 ՀՀ դրամ՝ կախված քննական առարկայից։ 


Տրամադրման ժամկետը և կարգը

  • Դիմումներն ուսումնասիրվում են անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու օրվանից սկսած՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում:
  • Որակավորման հանձնաժողովը մասնակցի հավաքած միավորների հանրագումարի հիման վրա քննությանը հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում կազմում է եզրակացություն և ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարին։ 
  • Ներկայացված եզրակացության հիման վրա նախարարը 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է մասնակցին որակավորում շնորհելու կամ որակավորման տրամադրումը մերժելու մասին հրաման:
  • Որակավորված մասնակցին տրվում է որակավորված հաշվապահի վկայական՝ հրամանի ընդունման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Հղում օրենսդրությանը

  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 2019 թվականի սեպտեմբերի 3-ի N 487-Ն որոշում 
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Was this page useful?