BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել ԱԱՀ վճարող համարվելու համար

Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) բիզնես գործունեութուն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։

Անհրաժեշտ է հիշել, որ հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ  տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը և բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշվում է հայտարարության մեջ:

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական և ՀՎՀՀ ունեցող ֆիզիկական անձինք
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Սահմանված չէ
Processing duration
Անմիջապես

Հարկման այս տեսակը կարող են ընտրել՝

  • անհատ ձեռնարկատերերը,
  • իրավաբանական անձինք,
  • այն ֆիզիկական անձինք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն գրանցել, սակայն ունեն ՀՎՀՀ։


Դրա համար անհրաժեշտ է․

  • այցելել taxservice.am կայք, 
  • գրանցված չլինելու դեպքում գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլէկտրոնային համակարգում, գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել,
  • «Հաշվետվություններ» բաժնում ընտրել « Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ» թիվ 264 ձևը, 
  • լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ) և գրանցել հայտարարությունը։ 


Հայտարարությունը գրանցելուց առաջ ևս մեկ անգամ անհրաժեշտ է ուշադրությամբ ընթերցել բոլոր կետերը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր