This site is new, your feedback will help us improve it.
Դիմել ԱԱՀ վճարող համարվելու համար
Ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ) բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։
Ավելացված արժեքի հարկ հիմնականում վճարում են այն կազմակերպությունները, որոնք չեն ընտրել հարկման այլ համակարգ, կամ դրանց տարեկան իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը։ Հարկի դրույքաչափը 20% է, արտահանման դեպքում՝ 0%։
ԱԱՀ վճարող համարվելու այլ դեպքերը, դրույքաչափերի վերաբերյալ մանրամասները ներկայացված են Հարկային օրենսգրքում (օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։
ԱԱՀ վճարող համարվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝
- գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
- լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
- գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
- ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ ներկայացված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
- ընտրել «Հայտարարություն` ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու վերաբերյալ» թիվ 264 ձևը,
- մինչև հայտարարություն ներկայացնելը շրջանառության հարկ վճարող համարվելու դեպքում նշել ՀՀ հարկային օրենսգրքի այն հոդվածը և կետը, որի հիման վրա դիմողը դադարում է համարվել շրջանառության հարկ վճարող, և համապատասխան օրը, ամիսը, տարին (Հարկային օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում),
- մինչև հայտարարություն ներկայացնելը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու դեպքում նշել ՀՀ հարկային օրենսգրքի այն հոդվածը և կետը, որի հիման վրա դիմողը դադարում է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ, և համապատասխան օրը, ամիսը, տարին (Հարկային օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում),
- տվյալ տարվա ընթացքում 115 միլիոն դրամի շեմը գերազանցելու դեպքում նշել համապատասխան օրը, ամիսը, տարին,
- գրանցել հայտարարությունը։
Հղում օրենսդրությանը՝
ՀՀ հարկային օրենսգիրք (օրենսգիրքը հնարավոր է գտնել arlis.am-ում)
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44