BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Դիմել տուբերկուլոզի և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ու բուժման միջոցառումների հզորացման ծրագրին

Ծրագրի շրջանակներում անվճար հիմունքներով իրականացվում է տուբերկուլոզի ախտորոշում և բուժում, ՄԻԱՎ թեստավորում և ախտորոշում, ինչպես նաև դրական դեպքերի բուժում:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակներում անվճար հիմունքներով իրականացվում է տուբերկուլոզի ախտորոշում և բուժում, ՄԻԱՎ թեստավորում և ախտորոշում, ինչպես նաև դրական դեպքերի բուժում:

ՄԻԱՎ թեստավորման և տուբերկուլոզի ախտորոշման գործառույթներն իրականացվում են հանրապետության ողջ տարածքում, առողջության առաջնային պահպանման և հիվանդանոցային հաստատություններում:

Տուբերկուլոզի բուժումն իրականացվում է «Թոքաբանության ազգային կենտրոնում» և ԱԱՊ հաստատություններում:

ՄԻԱՎ դրական դեպքերի բուժումն իրականացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում»:

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագիրը հասանելի է Հայաստանի Հանրապետության ողջ բնակչության համար։

Դիմելու կարգ

 

Դիմել տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին, ինչպես նաև` «Թոքաբանության ազգային կենտրոն» և «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»։ 
 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,

Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2700։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր