This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ քաղաքացիություն արտասահմանում, եթե դիմողը բացառիկ ծառայություններ է մատուցել ՀՀ-ին
Անձը կարող է ստանալ քաղաքացիություն, եթե բացառիկ ծառայություն է մատուցել ՀՀ-ին։
Արտասահմանում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական ներկայացուցչություն։
Ովքեր կարող են դիմել
Բացառիկ կարգով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել՝
- ՀՀ-ին բացառիկ ծառայություններ մատուցած անձինք, օրինակ՝ զգալի չափով նվիրատվություններ արած կամ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարած անձինք կամ տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող անձինք (չափանիշները սահմանվում են ՀՀ Կառավարության որոշմամբ)։
Պահանջվող փաստաթղթերը
Նախատեսված այցի օրը և ժամին անհրաժեշտ է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․
-
դիմում՝ ուղղված ՀՀ նախագահին,
-
անձնագիրը և դրա պատճենը (քաղաքացիություն չունեցող անձը` իր վկայականը և դրա պատճենը, կամ ճամփորդական փաստաթուղթը և ՀՀ-ում կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը և դրա պատճենը),
-
35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,
-
ծննդյան վկայականը և դրա պատճենը,
-
պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթը։
Վճարման չափը և կարգը
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։
Տրամադրման ժամկետը և կարգը
Դիմումը ներկայացնելուց հետո 1-2 ամսվա ընթացքում անձին շնորհվում է ՀՀ քաղաքացիություն, ինչի մասին անձը տեղեկացվում է էլեկտրոնային հաղորդագրությամբ։ Դիմումի ընթացքին հնարավոր է հետևել առցանց (դիմումը ներկայացնելուց հետո էլեկտրոնային հաղորդագրությամբ ստացված դիմումի համարով)։
Այնուհետև ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է կրկին դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն։ ՀՀ-ում տպագրված անձնագիրը տվյալ երկիր ուղարկվում է Արտաքին գործերի նախարարության կողմից։
Հղում օրենսդրությանը
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11