To access the service in person, please make a visit to office.
BETA
This site is new, your feedback will help us improve it.
Family and children
Դիմել Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու համար
Քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման մասին վկայականի կրկնօրինակ ստանալու համար կարող է դիմել անձը, որի վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքը կամ նրա կողմից լիազորված անձը:
Who can apply?
ՀՀ և օտարերկրա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
մինչև 3 աշխատանքային օր
Դիմել կարող է
- 16-18 տարին լրացած անձը՝ անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում՝ իր ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար անձամբ կամ լիազորած անձի միջոցով,
- 18 տարին լրացած անձը՝ իր վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
- շահագրգիռ անձը՝ մահացած անձի վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
- որդեգրողը կամ որդեգրողների մահվան դեպքում որդեգրվածը՝ որդեգրման պետական գրանցման ակտի մասին տեղեկանքի տրամադրման համար,
- ծնողները (օրինական ներկայացուցիչները), խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ իրենց երեխաների կամ խնամակալության և հոգաբարձության ներքո գտնվող անձանց վերաբերյալ կազմված քաղաքացիական կացության ակտերի մասին տեղեկանքի տրամադրման համար,
- 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձի ծննդի մասին տեղեկանքի տրամադրման համար կարող է դիմել նաև իր մշտական բնակության վայրի համայնքի ղեկավարը:
Պահանջվող փաստաթղթերը
- անձը հաստատող փաստաթուղթ,
- անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ կամ դրա պատճենը՝ քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ և անձը հաստատող փաստաթղթում անձնական տվյալների անհամապատասխանության առկայության դեպքում,
- հասարակ լիազորագիրը և լիազորող անձի անձը հաստատող փաստաթղթի պատճենը՝ լիազորած անձի միջոցով դիմում ներկայացնելու դեպքում,
- խնամակալության կամ հոգաբարձության նշանակման մասին որոշումը կամ դրա պատճենը՝ խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձի վերաբերյալ գրանցված քաղաքացիական կացության ակտի վկայականի կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ դիմումի դեպքում,
- համայնքի ղեկավարի հայտարարությունն առ այն, որ 16 տարին լրացած, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձը տվյալ համայնքի մշտական բնակիչն է,
- դիմում։
Ուշադրություն
Անձնական տվյալների փոփոխությունը հավաստող փաստաթուղթ չի պահանջվում՝
- անձնական տվյալներում առանձին տառերի, թվերի, բացառությամբ տարեթվի անհամապատասխանության դեպքում,
- երբ անձնական տվյալների փոփոխությունների մասին տեղեկություններն առկա են էլեկտրոնային կառավարման համակարգում՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրի և միասնական էլեկտրոնային գրանցամատյանի՝ անձի վերաբերյալ միասնական քաղվածքում։
Վճարման չափը և կարգը
Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակի համար սահմանված է 2,000 դրամ պետական տուրք։
Տրամադրման ժամկետը
- 2014 թվականի սեպտեմբերի 30-ից հետո գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելու աշխատանքային օրը,
- մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը գրանցված քաղաքացիական կացության ակտի մասին վկայականի կրկնօրինակը էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով ինքնաշխատ ուղարկվում է քաղաքացիական կացության ակտային գրանցման մեջ նշված անձանց՝ www.e-citizen.am պաշտոնական կայքի, ինչպես նաև դիմողի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներին՝ դիմումն ընդունելուց հետո՝ 3 աշխատանքային օրվա ընթացքում:
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Who can apply?
ՀՀ և օտարերկրա քաղաքացիներ
Filiing duration
15-20 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
մինչև 3 աշխատանքային օր
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր՝
09։00-18։00
Հեռախոսահամար՝
(+374) 010 593935
Was this page useful?