BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Տեսակապով դիմել մեծահասակի (16 տարին լրացած) անձնագիր ստանալու համար

Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում, որտեղ չկա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ, կամ դժվար է դիմել մոտակա ՀՀ դեսպանություն, ապա ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անձը կարող է դիմել տեսակապով։

Դիմողը առցանց հարթակի միջոցով կամ էլեկտրոնային փոստով նախապես ամրագրում է տեսազանգ, զանգի ընթացքում նույնականացվում է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից, ինչից հետո փոստային ծառայությամբ ԱԳՆ է ուղարկում անձնագիր ստանալու համար պահանջվող փաստաթղթերը։

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
Միջինում 30 րոպե
Service cost
90,000 դրամ
Processing duration
3 ամիս

Ներկայացվող պահանջները

Անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է գրանցված լինել Բնակչության պետական ռեգիստրում։


Պահանջվող փաստաթղթեր

16 տարին լրացած անձի ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • ծննդյան վկայական կամ մինչև 16 տարին լրացած ՀՀ քաղաքացու անձնագիր և դրա պատճենը,

  • ծնողների  ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերի պատճենները,

  • նշված փաստաթղթերը ներկայացնելու անհնարինության դեպքում՝ ինքնությունը հավաստող այլ փաստաթղթեր,

  • 35 x 45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),
  • պետական տուրքի և փոստային առաքման վճարումները հավաստող փաստաթղթերը,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ,
  • հնարավորության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

Որոշ դեպքերում անձնագիր ստանալու համար դիմելիս անձից կարող են պահանջվել հավելյալ փաստաղթղթեր, մասնավորապես՝

Եթե դիմողը 16-18 տարեկան է և չունի նույնականացման քարտ՝

  • իր և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած ծնողի կամ ծնողների գրավոր համաձայնությունը (եթե ծնողն անձամբ չի կարող ներկայացնել համաձայնությունը, ապա ներկայացվող համաձայնության վրա նրա ստորագրության իսկությունը պետք է վավերացված լինի նոտարական կարգով և հաստատված լինի ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ)։

Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել՝ 

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ընդ որում՝ անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը։

Եթե երեխայի ծնվելու պահին ծնողներից մեկը ՀՀ քաղաքացի է, իսկ մյուսը՝ օտարերկրյա քաղաքացի՝

  • ծնողների գրավոր համաձայնությունը՝ հաստատված ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ։

Եթե դիմողը զինապարտ է (18-55 տարեկան արական սեռի քաղաքացիներ)՝

  • զինվորական գրքույկը։


Վճարման չափը և կարգը

Անձնագիրը ստանալու համար անհրաժեշտ է վճարել 90,000 ՀՀ դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել առցանց եղանակով։

Անհրաժեշտ է վճարել նաև անհատական փոստային առաքման համար։ Անհատական փոստային առաքում կատարելու համար ծառայության վճարը կազմում է 12,500 - 20,500 ՀՀ դրամ՝ կախված երկրից։


Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է դիմումը ներկայացնելուց հետո 3 ամսվա ընթացքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարության Հյուպատոսական վարչությունն անհատական փոստային առաքման եղանակով անձնագիրն ուղարկում է դիմողի կողմից նշված օտարերկրյա պետության հասցեով։

Անձնագիրն ուղարկելուց հետո էլեկտրոնային փոստի միջոցով դիմողին է ուղարկվում փոստային առաքանու հսկիչ համարը, որի միջոցով հնարավոր է առցանց հետևել առաքանու ընթացքին։


Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ կառավարության որոշում

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր