BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Ներկայացնել ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն

Հայաստանում հարկային հաշվետվությունները ներկայացվում են միայն առցանց եղանակով հարկային մարմնի Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որը նախատեսված է հարկային հաշվետվությունների հանձնման գործընթացը պարզեցնելու և հարկային հաշվետվությունների լրացումն ու ստուգումն ավտոմատացնելու համար։

Համակարգը հաշվետվությունների լրաց­ման ընթացքում կատարում է անհրաժեշտ ստուգումները և ապահովում դաշտերի լրացման ու մաթեմատիկական հաշվարկների ճշտությունը։ Համակարգում հնարավոր է ժամանակավորապես պահպանել հաշվետվությունները, գրանցել կամ արխիվացնել դրանք։ 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝

  • գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
  • լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
  • գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
  • ընտրել «Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկ» թիվ 260 ձևը,
  • լրացնել ավելացված արժեքի հարկի (Բաժին 1) և ակցիզային հարկի (Բաժին 2) վերաբերյալ տվյալները, 
  • լրացնել եկամուտները՝ ըստ գործունեության տեսակների.
    • «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում լրացվում է տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի կոդը (օրինակ՝ Մետաղական տակառների և համանման այլ տարողությունների արտադրության դեպքում լրացվում է C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0),
    • «Տեսակարար կշիռը (%)» սյունակում լրացվում է, թե գործունեության տվյալ տեսակից ստացված եկամուտը ընդհանուր եկամտի քանի տոկոսն է կազմում։
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հաշվետվությունը, ստորագրել թվային ստորագրությամբ, վերբեռնել և հանձնել։


Ներկայացվող պահանջները

Ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվետվություն ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝ 

  • թվային ստորագրություն,
  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք։

Համակարգից օգտվելու վերաբերյալ ուղեցույցներ հնարավոր է գտնել հարթակի գլխավոր էջում մինչև մուտք գործելը՝ սեղմելով «Ինչպե՞ս օգտվել համակարգից» կոճակը։ 

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?