This site is new, your feedback will help us improve it.
Հաշվել արձակուրդայինի չափը արձակուրդ գնալիս
Արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը:
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո։
Արձակուրդայինը հաշվարկելու համար անհրաժեշտ է․
- այցելել triple-c.am,
- էկրանի ձախ անկյունում սեղմել «Հաշվիչներ» բաժինը,
- ընտրել «Արձակուրդային հաշվիչ» պատուհանը,
- մուտքագրել անհրաժեշտ տվյալները,
- սեղմել «Հաշվել» կոճակը։
Ամենամյա արձակուրդի տևողություն
Ամենամյա արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա համար՝ 24 աշխատանքային օր:
Աշխատողը այն կարող է օգտագործել մաս-մաս։ Ամենամյա արձակուրդը մասերով օգտագործելու դեպքում այդ մասերից մեկը պետք է առնվազն 10 աշխատանքային օր լինի։
Տրամադրման ժամկետը և կարգը
Արձակուրդայինը պետք է փոխանցվի աշխատողին արձակուրդը սկսելուց առնվազն 3 օր առաջ, իսկ եթե աշխատողից կախված պատճառներով դա հնարավոր չէ ապահովել, ապա՝ արձակուրդի օրվանից սկսած՝ 3 օրվա ընթացքում։
Հղում օրենսդրությանը
«Աշխատանքի վարձատրության մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383
Working hours: 09:00-18:00
Phone: +(374) 10 565383