This site is new, your feedback will help us improve it.
Գրանցել ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունը օտարերկրյա պետությունում
ՀՀ քաղաքացիների ամուսնալուծությունները գրանցվում են օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ հյուպատոսական հիմնարկներում։
Դիմելու համար անհրաժեշտ է
- դիմել այն պետության ՔԿԱԳ մարմին, որտեղ անհրաժեշտ է գրանցել ամուսնությունը,
- հավաքել ու ներկայացնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը,
Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկները սահմանված կարգով
- իրականացնում են ամուսնության պետական գրանցումը,
- ՀՀ տարածքից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց դիմումներով եզրակացություններ են կազմում ՀՀ տարածքում կազմված ամուսնության ակտերի գրառումներում ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ կատարելու վերաբերյալ,
- ուղղումներ, լրացումներ կամ փոփոխություններ են կատարում իրենց մոտ պահվող ամուսնության ակտերի գրառումներում,
- իրենց գրանցած ամուսնության ակտերի գրառումների հիման վրա տալիս են գրանցման վկայականներ, վկայականների կրկնօրինակներ և ամուսնության պետական գրանցումը հաստատող այլ փաստաթղթեր։
Օտարերկրյա պետություններում ՀՀ հյուպատոսական հիմնարկների կազմած ամուսնության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը 30 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցվում են ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան արխիվ` պահպանման, իսկ երկրորդ օրինակները պահպանվում են ՀՀ հյուպատոսական հիմնարկներում։
Ուշադրություն
Օտարերկրյա պետություններում գրանցված ամուսնության լուծումը կատարվում է երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված ընթացակարգով՝ կախված տվյալ պետության հետ կնքված միջազգային պայմանագրերի դրույթներից։
Հղում օրենսդրությանը
- «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենք։
- «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք։
Իրավական ակտերը հնարավոր է տեսնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11