This site is new, your feedback will help us improve it.
Վճարել վարչական տուգանքները
Վարչական պատասխանատվության ենթակա են ՀՀ քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները, օտարերկրացիները, որոնց 16 տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:
Նշանակված վարչական տուգանքը վճարելու համար անհրաժեշտ է՝
- այցելել e-payments.am, որը կտանի պետական վճարումների էլեկտրոնային համակարգ,
-
մուտք գործել «Տուգանքներ» բաժին, որտեղ հնարավոր է տեսնել վճարման հերթական քայլերը,
-
ընտրել հարկի կամ վճարման անհրաժեշտ տեսակը,
-
այնուհետև՝ համապատասխան վճարումը,
-
լրացնել պահանջվող տվյալները,
-
ընտրել վճարման եղանակը և վճարել։
Տրամադրման ժամկետը և կարգը
Վճարված գումարը գանձապետական հաշվին է հաշվեգրվում վճարման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում:
Ուշադրություն
- Համակարգն ընդունում է վճարումներ ArCA, VISA, Master քարտերի, ինչպես նաև Mobidram, Easypay և TelCell վճարային համակարգերի միջոցով:
- Վճարումը (գործարքը) համարվում է ավարտված միայն եթե ստացվել է պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված 20 նիշանոց ծածկագիրը և անդորրագիրը: Վճարումը կատարելուց հետո համակարգը գեներացնում է համապատասխան անդորրագիրը և առաջարկում տպել կամ հիշել այն: Դրանից զատ համակարգը ավտոմատ ուղարկում է անդորրագրի օրինակը նաև վճարողի կողմից նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հղում օրենսդրությանը
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Աշխատանքային ժամեր`
09:00 - 17:00
Հեռախոսահամար`
(+374 10) 37-02-64