BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Դիմել հիվանդանոցային պայմաններում ցուցաբերվող մանկաբարձագինեկոլոգիական անվճար բժշկական օգնության ծրագրին

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է ՀՀ տարածքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական կազմակերպություններում:

 

Ծրագիրը ներառում է.

 

  • հղիների նախածննդյան հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկում` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,
  • հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,
  • հղիների, ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բարդությունների բուժում, 
  • հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությունների բուժումը` մասնագիտացված պրոֆիլային բժշկական կազմակերպություններում (բաժանմունքներում), ներառյալ բժշկական ցուցումներով ստորին սիներակի ֆիլտրի տեղադրումը` խորանիստ երակների թրոմբոզի դեպքում,
  • անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման ապահովում բոլոր կանանց համար գինեկոլոգիական հիվանդությունների դեպքերում,
  • գինեկոլոգիական հիվանդանոցային պլանային բժշկական օգնություն պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության և սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց (նաև աղջիկների) համար,
  • մինչև 22 շաբաթական ժամկետով հղիության արհեստական ընդհատումների (աբորտների) իրականացում` սոցիալական և բժշկական ցուցումների դեպքում,
  • մինչև 12 շաբաթական ժամկետը հղիության արհեստական ու ինքնաբեր ընդհատման դեպքում բուժօգնություն` սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց համար։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

  • ՀՀ քաղաքացիություն ունեցող բոլոր հղիները, ծննդաբերները և ծննդկանները,
  • օտարերկրյա և քաղաքացիություն չունեցող կանայք՝ համաձայն միջազգային կամ միջպետական համաձայնագրերի (պայմանագրերի) դրույթների,
  • ՀՀ քաղաքացի չհանդիսացող, սակայն ՀՀ քաղաքացու հետ գրանցված ամուսնության մեջ գտնվող կանայք։
     

 

Դիմելու կարգ

 

Անհրաժեշտ է դիմել համապատասխան բժշկական կազմակերպություն։

Յուրաքանչյուր հղի իր բնակավայրի վարչական տարածքի, Երևանի/մարզի շրջանակներում ծննդօգնության բժշկական կազմակերպություն ընտրելու իրավունք ունի: 

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

  • Անձը հաստատող փաստաթուղթ,
  • ՀԾՀ,
  • Առկայության դեպքում` փոխանակման քարտ` նախածննդյան հսկողություն իրականացնող բժշկական կազմակերպության կողմից տրված։
     

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 80-Ն հրաման,
ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։
 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր