This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվող այլ նոտարական ծառայություններ
Դիմելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը՝ ըստ ծառայության պահանջների և վճարելով սահմանված պետական տուրքը։
Հյուպատոսական հիմնարկում նոտարական գործավարությունը վարվում է հայերենով, անհրաժեշտության դեպքում ապահովում է համապատասխան թարգմանություն:
Պահանջները, որոնց անհրաժեշտ է բավարարել
Նոտարական գործողությունների համար փաստաթղթերը չեն ընդունվում, եթե դրանք պարունակում են ջնջումներ, լրացումներ, խաչած բառեր և այլ ուղղումներ (եթե դրանք նշված չեն և վավերացված չեն պաշտոնատար անձի ստորագրությամբ և այդ փաստաթղթերը տված հիմնարկի, ձեռնարկության կամ կազմակերպության կնիքով), ինչպես նաև կատարված մատիտով կամ ունենալով անհասկանալի տեքստ:
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները կատարում են հետևյալ նոտարական ծառայությունները․
- պայմանագրերի հաստատում՝ բացառությամբ ՀՀ տարածքում գտնվող անշարժ գույքի օտարման և գրավի պայմանագրերի,
- փաստաթղթերի պատճենների և փաստաթղթերից քաղվածքների հաստատում,
- փաստաթղթերի՝ օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացում,
- փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում,
- անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների՝ հայերենից օտար լեզու թարգմանություն և նոտարական վավերացում,
- քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ փաստաթղթերի ձևակերպում և հաստատում,
- ստորագրության իսկության վավերացում,
- ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- կտակների վավերացում,
- ժառանգության իրավունքի վկայագիր տրամադրում,
- այլ նոտարական ծառայություններ։
Վճարման չափը և կարգը
Այլ նոտարական ծառայություններից յուրաքանչյուրի համար սահմանված է պետական տուրք, որը սահմանված է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից։
Հղում օրենսդրությանը
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենք։
Օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11