BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ նույնականացման քարտ

16 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիները կամավոր կերպով կարող են ստանալ նույնականացման քարտ, որը անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող փաստաթուղթ է՝ նախատեսված ՀՀ տարածքում օգտագործելու համար։ Նույնականացման քարտը տրամադրվում է 10 տարի վավերականության ժամկետով։

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ անձնագրային բաժանմունք։ 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
20 րոպե
Service cost
3,000 դրամ
Processing duration
15 աշխատանքային օր

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է՝ 


Պահանջվող փաստաթղթեր

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր կամ ծննդյան վկայական,
  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում՝ դրանց՝ օրենքով սահմանված կարգով կատարված և վավերացված հայերեն թարգմանությունները,
  • հնարավորության դեպքում՝ նաև փաստաթղթերի լուսապատճենները։

Պահանջվող հավելյալ փաստաթղթեր

18 տարին չլրացած քաղաքացին անձնագիր չունենալու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • իր և ծնողների գրավոր համաձայնությունն անձնագիր ստանալու վերաբերյալ։

Արական սեռի քաղաքացին զինապարտ լինելու դեպքում պետք է ներկայացնի նաև՝

  • զինվորական գրքույկ։


Վճարման չափը և կարգը

Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է վճարել 3,000 ՀՀ դրամ։ Վճարումը հնարավոր է կատարել բաժանմունքում տեղադրված վճարային տերմինալով կամ նախապես՝ ներկայացնելով վճարման անդորրագիրը։

Վճարման բանկային հաշվեհամարը սահմանված ժամկետում նույնականացման քարտը ստանալու համար՝ 900005162178։


Նախապես վճարելու դեպքում վճարման անդորրագիրն անհրաժեշտ է ներկայացնել թղթային տարբերակով, քանի որ այն կցվելու է քաղաքացու փաստաթղթերին (էլեկտրոնային եղանակով ներկայացված անդորրագրերը չեն ընդունվում)։

Տրամադրման ժամկետը

Նույնականացման քարտը տրամադրվում է 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Հնարավոր է նաև նույնականացման քարտը ստանալ ավելի շուտ։ Դրա համար վճարումների չափն ու տրամադրման ժամկետներն են՝

  • 3,000+20,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 1 աշխատանքային օրվա ընթացքում ստանալու համար,

  • 3,000+10,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 3-րդ աշխատանքային օրը ստանալու համար,

  • 3,000+5,000 ՀՀ դրամ՝ նույնականացման քարտը 5-րդ աշխատանքային օրը ստանալու համար։

Այս դեպքում վճարումը հնարավոր է կատարել միայն անձնագրային բաժանմունքում վճարային տերմինալի միջոցով։


Հղում օրենսդրությանը՝

  • «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
  • «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենք
  • ՀՀ կառավարության՝ 19.01.2017 թվականի N 54-Ն որոշում
Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

10:00 - 18:00
Հեռախոսահամար`

0-8000-2020
+(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`

09:00 - 17:00
Հեռախոսահամար`

+(374) 10 37-02-64

Service provided by
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն
Այս էջը օգտակա՞ր էր