This site is new, your feedback will help us improve it.
Ստանալ Հայաստան վերադառնալու վկայական անչափահասի համար
ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որն անձին տրամադրվում է շտապ ՀՀ վերադառնալու նպատակով։ Այն տրամադրվում է անձին, եթե սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը կորել է, գողացվել, ժամկետանց է, օգտագործման համար ոչ պիտանի է կամ ընդհանրապես չի տրամադրվել։
ՀՀ քաղաքացու դեպքում սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթուղթը անձնագիրն է, իսկ փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի դեպքում՝ ՀՀ-ի կողմից տրված ճամփորդական փաստաթուղթը։
Մինչև 16 տարեկան անձի դիմումը ներկայացնում է նրա ծնողներից մեկը կամ օրինական ներկայացուցիչը (հոգաբարձուն կամ խնամակալը)։
Անհրաժեշտ է ֆիզիկապես ներկայանալ տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
Պահանջվող փաստաթղթերը
Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում-հարցաթերթիկ,
- 35x45 մմ չափսի 2 լուսանկար,
- ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի անձնագիր ներկայացնելու դեպքում դրա լուսապատճենը,
- անձնագրի բացակայության դեպքում կորած կամ գողացված ՀՀ քաղաքացու անձնագրի լուսապատճենը կամ դրա՝ նոտարի հաստատումով լուսապատճենները (առկայության դեպքում),
- ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում ՀՀ կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայականի բնօրինակը կամ դրանց լուսապատճենները,
- ծնողների անձնագրերի կամ նույնականացման քարտերի բնօրինակները։
Վճարման չափը և կարգը
Վերադարձի վկայականը անչափահասներին տրամադրվում է անվճար։
Տրամադրման ժամկետը և կարգը
ՀՀ վերադարձի վկայականը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում։
Հարցումն ստանալուց հետո ՀՀ ԱԳՆ-ում համակարգի միջոցով անձը նույնականացվում է, որից հետո վերադարձի վկայական տրամադրելու վերաբերյալ պատասխանն էլեկտրոնային նամակով ուղարկվում է դիմողի էլ․ փոստի հասցեին։
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11
(+374) 010 58-59-80
(+374) 055 62-01-11