BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու համար

Հսկիչ դրամարկղային մեքենան ձեռք բերելուց հետո այն անհրաժեշտ է գրանցել հարկային մարմնի hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, որպեսզի հնարավոր լինի ինտեգրել սարքը առևտրային ծրագրերի (ԱԾ) հետ և ապահովել տվյալների փոխանակման հնարավորությունը բիզնեսի և հարկային մարմնի միջև։     

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձինք
Filiing duration
Մինչև 15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
1 աշխատանքային օր

Հսկիչ դրամարկղային մեքենա (ՀԴՄ) գրանցելու մասին դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է ունենալ՝

  • նույնականացման քարտ, 
  • նույնականացման քարտ կարդացող սարք,
  • թվային ստորագրություն։


Դիմելու համար անհրաժեշտ է՝

  • այցելել taxservice.am կայք, որը կտանի հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ,
  • գրանցվել, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել անձնական էջ, 
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը,
  • այնուհետև՝ «Այլ» կոճակը,
  • բացվող ցանկում՝ ընտրել թիվ 101 «Դիմում ՀԴՄ գրանցելու մասին» հայտի ձևը, 
  • լրացնել պահանջվող տվյալները՝ ընտրելով այն դաշտը, որը վերաբերում է ՀԴՄ-ի տեսակին (շրջիկ, էլեկտրոնային),
  • ավարտելուց հետո սեղմել «Գրանցել» կոճակը, և հաշվետվությունը կհայտնվի «Լրացված  հաշվետվություններ» բաժնում,
  • այնուհետև ներբեռնել լրացված հայտը, ստորագրել թվային ստորագրությամբ, նորից բեռնել և հանձնել։   


Տրամադրման ժամկետը՝

Դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում ՀԴՄ սարքը կհաշվառվի հարկային մարմնում, և կտրամադրվի ՀԴՄ-ի կիրառության սերտիֆիկատ։ 


Հղում օրենսդրությանը՝

  • ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1976-Ն որոշում (որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

Ծառայության գծով աջակցության համար՝

08000 1008

+ (374) 60 844 444

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Այս էջը օգտակա՞ր էր