BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և գրանցված գրավային իրավունքի դադարեցում

Վարկային պայմանագրի շրջանակներում կնքված գրավի պայմանագրի հիման վրա շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և պարտավորությունների մարումից հետո գրանցված իրավունքի դադարեցում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձի ղեկավար
Filiing duration
10-15 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ
Processing duration
-

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Իրավաբանական անձը շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման կամ գրանցված իրավունքի դադարեցման համար ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում`
  ա/ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում.
1) համաձայնություն, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.
2) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման համար:
 բ/ գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում
1) դիմում, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, դադարեցման ենթակա գրանցված իրավունքները:
2) պետական տուրքի վճարման անդորրագիր՝ գրանցված իրավունքի դադարեցման համար:

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով,
• Վճարային տերմինալի միջոցով,
• E-Payments Պետական վճարումների էլեկտրոնային համակարգի միջոցով.
Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005000832
Նպատակ դաշտում նշելով՝

Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում:
Գրանցված իրավունքի դադարեցում:

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումը կամ գրանցված իրավունքի դադարեցումը իրականացվում է.
ա/ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում.
գրավի պայմանագրի, համաձայնության և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում,
բ/ գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում պայմանագրային պարտավորությունները մարելու, գրանցված իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դիմումի և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը՝

Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցումը կամ գրանցված իրավունքի դադարեցումը մերժվում է, եթե բացակայում է.
ա/ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում՝
գրավի պայմանագիրը, պետական գրանցումը կատարելու համար տրված համաձայնությունը կամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիրը,
բ/ գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում՝ պայմանագրային պարտավորությունները չմարելը, գրանցված իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դիմումի կամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի բացակայությունը:
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր