BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Գրանցել կամ դադարեցնել շարժական գույքի գրավային և վարկային իրավունքները

Վարկային պայմանագրի շրջանակներում կնքված գրավի պայմանագրի հիման վրա շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում և պարտավորությունների մարումից հետո գրանցված իրավունքի դադարեցում:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
2,000 ՀՀ դրամ

Դիմելու համար անհրաժեշտ է բավարարել հետևյալ հիմքերին՝

  • շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում,
  • գրավի պայմանագրի, համաձայնության և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում,
  • գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում պայմանագրային պարտավորությունները մարելու, գրանցված իրավունքը դադարեցնելու վերաբերյալ դիմումի և պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագրի առկայության դեպքում:


Պահանջվող փաստաթղթերը՝

Իրավաբանական անձը շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման կամ գրանցված իրավունքի դադարեցման համար ՀՀ ֆինանսների նախարարություն է ներկայացնում`


Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման դեպքում՝

  • համաձայնություն, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր՝ շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցման համար:

Գրանցված գրավային իրավունքի դադարեցման դեպքում՝
  • դիմում, որում նշվում է իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը, ղեկավար անձի (ստորագրող) անունը, ազգանունը (հայրանունը), անձնագրային տվյալները, դադարեցման ենթակա գրանցված իրավունքները,
  • պետական տուրքի վճարման անդորրագիր՝ գրանցված իրավունքի դադարեցման համար:
 

Վճարման չափը և կարգը՝

  • Նպատակը՝ Շարժական գույքի, գրավային և վարկային պահանջի իրավունքների գրանցում կամ գրանցված իրավունքի դադարեցում:
  • Վճարման եղանակը՝ անկանխիկ
  • Վճարման չափը՝ 2,000 ՀՀ դրամ
  • ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարը՝ 900005000832 (եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել այս հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը)


Հղում օրենսդրությանը՝

  • «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենք,
  • «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենք 
Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 10:00-18:00
 
Հեռախոսահամար` 
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00-18:00
 
Հեռախոսահամար` (374) 011 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Was this page useful?