BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել ՏՏ ոլորտի հարկային արտոնությունների հավաստագրման համար

Հավաստագրումը ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող և մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին հարկային արտոնությունների տրամադրումն է:

Հավաստագրված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնակատերերի համար գործում է եկամտային հարկի 10% դրույքաչափ: Հավաստագիր ստանալու ամբողջական պայմանները սահմանված են «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքով:

This service is only available offline, we are working on an online version
Processing duration
մինչև 2 ամիս

Հավաստագրման համար կարող են դիմել՝

  • ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող՝ մինչև 30 աշխատակից ունեցող սկսնակ առևտրային կազմակերպությունները,
  • անհատ ձեռնարկատերերը։


Դիմելու համար անհրաժեշտ է՝ 

  • տպել ստորև ներկայացված փաստաթղթերը,
  • ներկայացնել դրանք Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն,
  • հետևել ընդունարանի անձնակազմի ցուցումներին։


Պահանջվող փաստաթղթերը՝ 


Տրամադրման ժամկետը՝

30 օրվա ընթացքում դիմողը կհրավիրվի նախարարություն՝ մասնակցելու Հանձնաժողովի նիստին, որի ընթացքում որոշում կկայացվի հավաստագիր տրամադրելու կամ մերժելու մասին։ 
Անհրաժեշտ պարզաբանումներ կտրվեն առաջացած հարցադրումներին, հաստատվելու դեպքում հավաստագրերը կտրամադրվեն նիստից նվազագույնը 5 աշխատանքային օր հետո:


Հղում օրենսդրությանը՝

  • «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենք,

  • ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 312-Ն որոշում։ 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 10:00 - 18:00
Հեռախոսահամար` 0-8000-2020, +(374) 10-58-59-80

Ծառայության գծով աջակցության համար

Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար` +374 10 590189, +374 10 590151

You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր