BETA

This site is new, your feedback will help us improve it.

Լիցենզիաներ

Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատան կազմակերպման, ինկասացիոն ծառայությունների մատուցման, աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիաների վերաձևակերպում

Լիցենզավորված իրավաբանական անձի վերակազմակերպման կամ նրա անվանման կամ գտնվելու վայրի փոփոխման դեպքում լիցենզավորված անձը այդ փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից սկսած՝ 15 օրվա ժամկետում, ներկայացնում է հայտ լիցենզիայի վերաձևակերպման համար` կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ՝ համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի։
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Իրավաբանական անձինք
Filiing duration
10-15 րոպե
Service cost
10,000 ՀՀ դրամ
Processing duration
3 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝

Հայտ լիցենզիան վերաձևակերպելու մասին,
Տեղեկություններ պետական գրանցման համարի վերաբերյալ,
Լիցենզիայի բնօրինակը՝ դարձերեսին լիցենզիայի վերաձևակերպման մասին գրառում կատարելու համար, վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգերը գտնվելու վայրի կամ անվանման փոփոխության դեպքում

Վճարման եղանակը՝

Անկանխիկ՝
• Բանկային փոխանցման միջոցով
Նպատակ դաշտում նշելով՝
Լիցենզիան վերաձևակերպելու համար

Անհրաժեշտ է վճարումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 
ՀՀ պետական բյուջեի հաշվի համարները՝
1. Շահումով խաղերի և խաղատան լիցենզիայի վերաձևակերպման՝
 Ծաղկաձոր քաղաքում՝ 900005061149
 Սևան քաղաքում՝ 900005061156
 Ջերմուկ քաղաքում` 900005061164
 Մեղրի քաղաքում` 900005061172
 Այլ վայրում` 900005061180
2. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպման՝
                                     900005162137
3. Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման լիցենզիայի վերաձևակերպման՝՝
                               900005162616
4. Աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի վերաձևակերպման՝
                                     900005016689
5. Ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզիայի վերաձևակերպման՝
                              900005169058

Ծառայությունը ստանալու հիմքերը՝

Ուսումնասիրության արդյունքներով ներկայացված փաստաթղթերի՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխանության դեպքում կազմվում է լիցենզիայի վերաձևակերպման մասին ՀՀ ֆինանսների նախարարի համապատասխան հրաման:
Եթե նախքան լիցենզիան վերաձևակերպելու մասին համապատասխան հրամանի ընդունումը հայտատուի կողմից վճարվել է պետական տուրքը, ապա լիցենզիան վերաձևակերպելու մասին հրամանի պատճենը` այն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում կից գրությամբ, ուղարկվում է հայտատուին:
Լիցենզավորված անձի կողմից նախքան լիցենզիայի վերաձևակերպման մասին համապատասխան հրամանի ընդունումը օրենքով սահմնված պետական տուրքի գումարը վճարված չլինելու դեպքում լիազոր մարմնի որոշման ընդունումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում գրությամբ պատշաճ ձևով այդ մասին տեղեկացնում է լիցենզավորված անձին: Հայտատուի կողմից տեղեկացումը ստանալուց հետո հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքի գումարը չվճարելու դեպքում պատրաստվում է լիցենզիան վերաձևակերպելու մասին հրամանը չեղյալ ճանաչելու վերաբերյալ հրաման, որը ընդունելու օրվանից՝ եռօրյա ժամկետում գրությամբ պատշաճ ձևով առաքվում է լիցենզավորված անձին:

Ծառայության մատուցումը մերժելու հիմքերը`

Լիցենզիայի վերաձևակերպման հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են առանց լիցենզավորող հանձնաժողովի որոշման: Սակայն նշված հայտի մերժման հիմքի առկայության դեպքում կամ հայտատուի պահանջով պետք է իրականացվի հայտի քննարկում՝ լսումների կարգով:
Դիմողի ներկայացրած փաստաթղթերը թերի են, ակնհայտ կեղծ կամ խեղաթյուրված:
Ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» օրենքի և ՀՀ օրենսդրության պահանջներին: 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00-18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(374 10) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
9:00-18:00
Հեռախոսահամար`
(374 11) 80-03-68
Service provided by
ՀՀ ֆինանսների նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր