BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Փոխանակել մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագիրը արտասահմանում

Օտարերկրյա պետություններում 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացիների անձնագիրը փոխանակվում է 1 ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա, որը ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ՝ նախապես այց ամրագրելով։

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ
Filiing duration
15 րոպե
Service cost
30,000 դրամ
Processing duration
3 ամիս

Այց ամրագրելիս անհրաժեշտ է նշել այն անձի տվյալները, ով անձամբ ներկայանալու է ընդունելության: Յուրաքանչյուր այցելուի համար անկախ տարիքից անհրաժեշտ է կատարել անհատական հերթագրում։

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • նույնականացումից հետո «Դիմորդի էջ»-ում լրացնել պահանջվող տվյալները (անունն ու ազգանունն անհրաժեշտ է լրացնել հայատառ, ինչպես գրված է անձնագրում) և սեղմել «Հաջորդ էջ» կոճակը,

  • «Հերթագրում ծառայություն ստանալու համար» էջում ընտրել գտնվելու երկիրը և հասանելի օրերից ու ժամերից նշել ամենահարմար տարբերակը։

Ուշադրություն
Այցի ամրագրման հաստատումը կուղարկվի էլեկտրոնային փոստի հասցեին․ այն թղթային կամ էլեկտրոնային եղանակով անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ։


Անձնագիրը փոխանակվում է, եթե․

  • վավերականության ժամկետը լրացել է,

  • քաղաքացին փոխել է բնակչության պետական ռեգիստրում իր վերաբերյալ գոյություն ունեցող այն տվյալները, որոնք ներառված են անձնագրում,

  • քաղաքացին կորցրել է անձնագիրը,
  • անձնագրում առկա են ոչ ճիշտ տվյալներ,

  • լրացել են մուտքի վիզաները փակցնելու համար նախատեսված անձնագրի էջերը,

  • քաղաքացին նման ցանկություն է հայտնել։


Պահանջվող փաստաթղթեր

 

Երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը (որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն) պետք է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն ներկայացնեն՝

  • դիմում անձնագիր ստանալու մասին,

  • 35x45 մմ չափսի 3 գունավոր լուսանկար (առավելագույնը 6 ամիս վաղեմության),

  • անչափահասի անձնագիրը և դրա 2-5-րդ էջերի պատճենները,

  • ծնողների ամուսնության վկայականը և դրա պատճենը,

  • ծնողների անձնագրերը և դրանց 2-3 էջերի պատճենները,

  • պահանջվող փաստաթղթերն օտար լեզվով կազմված լինելու դեպքում` դրանց՝ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունները,
  • օտարերկրյա պետությունների կողմից տրված փաստաթղթերը (քաղաքացիական կացության գրանցման վկայականներ, տեղեկանքներ, նոտարական փաստաթղթեր, թարգմանություն) անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված կարգով հաստատմամբ (ապոստիլով կամ հյուպատոսական վավերացմամբ),
  • 30,000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարումը հավաստող անդորրագիր: Վճարումն անհրաժեշտ է կատարել նախապես՝ առցանց եղանակով։


Եթե մինչև երեխայի ծնունդը ծնողների ամուսնությունը գրանցված չի եղել, անհրաժեշտ է ներկայացնել նշված փաստաթղթերից որևէ մեկը և դրա պատճենը՝

  • հայրության ճանաչման վկայականը,
  • միայնակ մայր լինելու մասին տեղեկանքը,
  • ծնողի մահվան վկայականը,
  • անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը։

Ուշադրություն
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել առանց ջնջումների, որպեսզի անձնագիր տրամադրելու համար էական նշանակություն ունեցող տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, ծննդյան օր, ամիս, տարեթիվ, ծնողների վերաբերյալ տվյալներ, ծննդավայր, զինապարտին տրվող տարկետման ժամկետ և այլն) և փաստաթղթի հիմնական վավերապայմանները (սերիա, համար, պաշտոնատար անձի ստորագրություն և այլն) տեսանելի լինեն։

 

Վճարման չափը և կարգը

Մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացու անձնագիրն արտասահմանում փոխանակելու համար անհրաժեշտ է վճարել 30,000 դրամ։ 

 

Տրամադրման ժամկետը

Անձնագիրը տրամադրվում է 3 ամիս ժամկետում։

 

Հղում օրենսդրությանը

«ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենք

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00
Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374 10) 58-59-80, 
Viber: (+374 41) 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 62-00-00, 
WhatsApp, Viber
(+374 55) 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր