BETA

This site is new, your feedback will help us improve it.

Agriculture and environment

Ծանուցել ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության մասին

Ծանուցման ենթակա գործունեություն իրականացնող անձանց հաշվառման նպատակն է նպաստել շուկայական հարավբերությունների կարգավորմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը։

 

Ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ է ներկայացնել ծանուցում և ստանալ համապատասխան թույլտվություն: 

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
15 րոպե
Service cost
200,000 դրամ
Processing duration
5 աշխատանքային օր

Ներկայացվող պահանջները

  • Ծանուցում անհրաժեշտ է ներկայացնել ծանուցման ենթակա գործունեության յուրաքանչյուր տեսակի համար, որոնց ցանկը սահմանված է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք-ով (օրենքը հնարավոր է գտնել arlis.am-ում)։

 

Պահանջվող փաստաթղթերը

Ծանուցման իրավունք ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • հայտ,
  • իրավաբանական անձանց դեպքում՝ կազմակերպության անվանումը,

  • պետական գրանցման համարը,

  • գտնվելու վայրը, գործունեության իրականացման վայրը,

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • հորատումն իրականցնող ընկերության տվյալները,

  • ֆիզիկական անձանց դեպքում՝ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը,

  • բնակության կամ հաշվառման վայրը,

  • գործունեության իրականացման վայրը,

  • պետական հաշվառման համարը (անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ անձնագրի համարը),

  • ծանուցման ենթակա գործունեության տեսակը, որը ծանուցում ներկայացնող անձը մտադիր է իրականացնել,

  • պետական տուրքի վճարման անդորրագիրը։

 

Թույլտվության չտրամադրման հիմքերը

Թույլտվությունը կարող է չտրամադրվել, եթե՝

  • ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված կամ չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին,

  • դիմող անձն իրավունք չունի զբաղվել ծանուցման ենթակա գործունեության տեսակով։

 

Վճարման չափը և կարգը

Ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործման նպատակով հորատման գործունեության համար թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է վճարել 200,000 դրամ։ Վճարումն անհրաժեշտ է կատարել բանկային փոխանցմամբ 900005169298 հաշվեհամարին։

 

Տրամադրման ժամկետը և կարգը

Թույլտվությունը տրամադրվում է ծանուցումը ներկայացնելուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։

 

Ծանուցման ենթակա գործունեության իրականացման վայրի փոփոխման դեպքում հարկավոր է ներկայացնել նոր ծանուցում` նշելով ծանուցման մեջ ներառվող տեղեկությունները և նոր վայրը:

Ծանուցված գործունեությունը կարող է կասեցվել խախտումների հայտնաբերման դեպքում՝ կատարվելու օրվանից հետո 3 երեք ամսվա ընթացքում, տևական խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից հետո՝ 3 երեք ամսվա ընթացքում։

 

1 տարվա ընթացքում երկու անգամ ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունքի կասեցման դեպքում գործունեության իրավունքը դադարեցվում է։

 

Հղում օրենսդրությանը

  • «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենք

Օրենքը հնարավոր է գտնել Arlis.am-ում։

 

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

10։00-18։00

 

Հեռախոսահամար՝

0-8000-2020, +(374) 10 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00


Հեռախոսահամար`
(+374) 011 81-85-55 (5460)

Service provided by
ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն
Was this page useful?