BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Justice and the law

Ստանալ սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություն

Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում՝  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Միջոցառման շրջանակում իրականացվում է օրենսդրությամբ սահմանված ծառայությունների մատուցում՝  մարդկանց թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց, որը  ներառում է՝

 

  • կացարանի տրամադրում,
  • բնաիրային օգնություն,
  • անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում կամ վերականգնում,
  • բժշկական օգնություն և սպասարկում,
  • հոգեբանական օգնություն,
  • խորհրդատվական օգնություն,
  • իրավաբանական օգնություն,
  • խնամքի տրամադրում, այդ թվում՝ համապատասխան հաստատությունում,
  • թարգմանչական ծառայությունների մատուցում,
  • հիմնական կրթության ապահովում,
  • միջնակարգ կրթության կամ նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության հասանելիության ապահովում,
  • աշխատանքի տեղավորմանն աջակցում,
  • անվտանգ վերադարձի կազմակերպում։

 

Ծառայությունները մատուցվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համաֆինանսավորմամբ՝ հասարակական կազմակերպություններին պատվիրակելու միջոցով։

 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծառայություններից կարող են օգտվել մարդկանց թրաֆիքինգի  և շահագործման, սեռական բռնության ենթարկված յուրաքանչյուր անձ։

 

Դիմելու կարգ

 

2023թ․ անհրաժեշտ ծառայություններ ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել  «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ն։

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

«Դեմոկրատիան այսօր» ՀԿ (հեռ.՝ 0-800-50-558)

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

Էլ.նամակ ուղարկել ՀՀ ԱՍՀՆ` [email protected]

Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր