This site is new, your feedback will help us improve it.
Դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար
Միկրոձեռնարկատիրության հարկման կարգով բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է սահմանված կարգով հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։ Դա իրականացվում է առցանց եղանակով Հարկային ծառայության հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում հայտարարություն ներկայացնելով։
Անհրաժեշտ է հիշել, որ հարկման տեսակի ընտրության համար որոշիչ են նախորդ տարվա ընթացքում ունեցած իրացման շրջանառության չափը և բիզնեսի տնտեսական գործունեության տեսակը և որոշ այլ գործոններ, որոնց մասին նշված է հայտարարության մեջ:
Ովքե՞ր կարող են դիմել
- անհատ ձեռնարկատերերը,
- ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները,
- այն ֆիզիկական անձինք, որոնք անհատ ձեռնարկատեր չեն, սակայն ունեն ՀՎՀՀ,
եթե՝
- նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով
ապրանքների կամ ծառայությունների իրացումից հասույթը չի գերազանցել 24 մլն․ դրամը, - չեն մատուցում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական,
աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային,
թարգմանչական, փորձագիտական, բժշկական, ատամնատեխնիկական ծառայություններ,
տեղեկատվության մշակման և փոխանցման, գիտահետազոտական, փորձարարական, կոնստրուկտորական և տեխնոլոգիական աշխատանքներ, ինչպես նաև վերոնշյալ
ծառայություններին համանման այլ ծառայությունների մատուցողներ, - չեն զբաղվում Երևան քաղաքում առևտրային գործունեությամբ (առք և վաճառք) կամ
Երևանից դուրս գտնվող առևտրային կենտրոններում առևտրական գործունեությամբ (առք և վաճառքով), - Երևանի վարչական սահմանների մեջ չեն ծավալում հանրային սննդի ոլորտում
գործունեություն, - համատեղ գործունեության պայմանագրի, ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի
կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման
նախատեսող գործակալության պայմանագրի կողմ չեն, - չեն կատարել հարկային տարվա ընթացքում ՀԴՄ շահագործման կանոնների երրորդ
խախտում, - ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի
20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում այլ ռեզիդենտ
առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին, - ռեզիդենտ առևտրային կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի
20% և ավելի փայաբաժինը (բաժնետոմսը, բաժնեմասը) չի պատկանում անհատ
ձեռնարկատեր չհանդիսացող այն ֆիզիկական անձին, որին միաժամանակ պատկանում է
այլ ռեզիդենտ առևտրային կազմակերպությանը, անհատ ձեռնարկատիրոջը կամ նոտարին կանոնադրական կապիտալի 20% և ավելի բաժնեմասը, - օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում ձեռք բերված
տեղեկությունների հիման վրա` փոխկապակցված կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց իրացման շրջանառությունների հանրագումարը չի գերազանցել (գերազանցում) 24 միլիոն դրամը, - Չեն գործում, որպես բանկեր, վարկային կազմակերպություններ, ապահովագրական
ընկերություններ, ներդրումային ընկերություններ, արժեթղթերի շուկայի
մասնագիտացված մասնակիցներ, գրավատներ, արտարժույթի առք և վաճառքի,
դիլերային-բրոկերային գործունեություն իրականացնողներ, ներդրումային ֆոնդեր,
ֆոնդերի կառավարիչներ, վճարահաշվարկային կազմակերպություններ, նոտարներ,
խաղատների շահումով խաղերի կամ վիճակախաղերի կազմակերպման գործունեության
իրականացնողներ:
Դիմելու համար անհրաժեշտ է՝
Ստորև ներկայացված քայլերն անհրաժեշտ է կատարել «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո
- գրանցված չլինելու դեպքում գրանցվել (հաշվառման կանգնել) հարկային մարմնի՝ Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում, իսկ գրանցված լինելու դեպքում՝ մուտք գործել,
- «Հաշվետվություններ» բաժնում ընտրել «Հայտարարություն` Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ» թիվ 257 ձևը,
- լրացնել տվյալները (կազմակերպության կամ անհատի տվյալներ, ՀՎՀՀ և այլ մանրամասներ),
- գրանցել հայտարարությունը։
Ուշադրություն
Դիմել հարկավոր է գրանցումից հետո 20 օրվա ընթացքում։ Եթե գրանցումից անցել է ավելին քան 20 օր, ապա տվյալ տարվա համար հնարավոր չէ դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար։
Ընդ որում՝ հայտարարությունը ներկայացնել պետք է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից փետրվարի 20-ը ընկած ժամանակահատվածում՝ անկախ նախկինում այդ համակարգում հաշվառված լինելու փաստից։
Յուրաքանչյուր տարի սահմանված ժամկետներում հայտարարություն չտալու դեպքում տվյալ տարվա համար անձը չի կարող համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Հղում օրենսդրությանը՝
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի 558-Ն հրաման
- ՀՀ հարկային օրենսգիրք
Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար՝
08000 1008
(+374) 060 84-44-44