BETA

This site is new, your feedback will help us improve it.

Finance and tax

Դիմել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Միկրոձեռնարկատիրության հարկման կարգով բիզնես գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ է առցանց եղանակով դրա մասին հայտարարություն ներկայացնել հարկային մարմին։

Հայտարարությունն անհրաժեշտ է ներկայացնել բիզնեսի գրանցումից հետո 20-օրյա ժամկետում և ամեն տարի՝ մինչև փետրվարի 20-ը։ Նշված ժամկետում հայտարարություն չներկայացնելու դեպքում բիզնեսը չի կարող օգտվել միկրոձեռնարկատիրությանը տրվող արտոնություններից։ 

Միկրոձեռնարկատիրություն համարվելու դեպքում բիզնեսը ազատվում է պետական հարկերից՝ բացառությամբ՝

  • ՀՀ ներմուծվող ապրանքներից առաջացած հարկերի,
  • ֆիզիկական անձանց վճարվող եկամտից առաջացած եկամտային հարկի,
  • գործունեությունից առաջացած ակցիզային, բնապահպանական կամ ճանապարհային հարկի։
You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
Ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
15 րոպե
Service cost
Անվճար
Processing duration
անմիջապես

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ է «Շարունակել» կոճակը սեղմելուց հետո՝ 

  • գրանցվել համակարգում՝ անցնելով «Ներկայացնել հայտ» հղմամբ,
  • լրացված էլեկտրոնային հասցեին կուղարկվի գրանցման հղում, որով անցնելուց հետո անհրաժեշտ է ստեղծել օգտանուն և գաղտնաբառ,
  • գրանցվելուց հետո մուտք գործել համակարգ,
  • ընտրել «Հաշվետվություններ» բաժինը, որտեղ տեղադրված են հաշվետվությունների ու հայտարարությունների տեսակները,
  • ընտրել «Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն» թիվ 257 ձևը
  • լրացնել այն ամսաթիվը, որից սկսած դիմողը համարվելու է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ,
  • ծանոթանալ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար ներկայացված պահանջներին և դրանց համապատասխանելու դեպքում գրանցել հայտարարությունը։ 


Ներկայացվող պահանջները

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ ֆիզիկական անձը որի գործունեությունից իրացման շրջանառությունը նախորդ օրացուցային տարվա ընթացքում չի գերազանցել 24 մլն դրամը


Հղում օրենսդրությանը՝

  • ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2019 թվականի օգոստոսի 27-ի 558-Ն հրաման 
  • ՀՀ հարկային օրենսգիրք 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր` 09:00-18:00

Հեռախոսահամար՝

08000 1008
(+374) 060 84-44-44

 

Service provided by
ՀՀ պետական եկամուտների կոմիտե
Was this page useful?