BETA

This site is new, your feedback will help us improve it.

Justice and the law

Հաղորդել կոռուպցիայի մասին

Կոռուպցիայի մասին հաղորդելը (ազդարարել) թույլ է տալիս բացահայտել, նվազեցնել կամ կանխարգելել կոռուպցիան և դրա պատճառով հանրային շահերին ուղղված տարբեր վնասները՝  ձևավորելով հանրության անհանդուրժողական վերաբերմունքն ու ճիշտ արձագանքը կոռուպցիայի նկատմամբ։ 

Կոռուպցիայի մասին անանուն եղանակով առցանց հաղորդելու հնարավորությունը և ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան երաշխիքները ապահովում են հաղորդող անձի անվտանգությունը։    

You will be taken to the service provider’s website, it will open in a new tab.
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
Մինչև 30 րոպե
Service cost
Սահմանված չէ
Processing duration
Մինչև 1 աշխատանքային օր

Կոռուպցիայի մասին առցանց եղանակով հնարավոր է հաղորդել (ազդարարել) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակում», որի համար անհրաժեշտ է․ 

  • այցելել azdararir.am կայք,
  • էջի վերևի աջ անկյունում ընտրել «Ազդարարիր» բաժինը, այնուհետև՝ «Ազդարարել» կոճակը,
  • ընտրել ազդարարման տարբերակներից մեկը։ 


Անանուն եղանակով հաղորդելու համար պետք է՝

  • ծածկագրել սարքի համացանցային հաղորդակարգի հասցեն (IP Address)՝ համաձայն ՈՒղեցույցում նշվող քայլերի, իսկ եթե արդեն ծածկագրված է, հաստատել ու անցնել հաջորդ քայլերին՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները,
  • ընտրել «Անանուն եղանակով ազդարարում» բաժինը, լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը, առկայության դեպքում՝ կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։ 


Տվյալները ներկայացնելու եղանակով հաղորդելու համար պետք է՝ 

  • այցելել azdararir.am կայք,
  • էջի վերևի աջ անկյունում ընտրել «Ազդարարիր» բաժինը, սեղմել «Ազդարարել» կոճակը, ընտրել «Տվյալներ ներկայացնելու եղանակով ազդարարում» բաժինը, առաջարկվող դաշտերում լրացնել անհրաժեշտ տվյալները, առկայության դեպքում կցել փաստաթղթեր կամ այլ նյութեր ու հաստատել։ 


Ինչպե՞ս հետևել հաղորդման ընթացքին․

Հաղորդելուց հետո անհրաժեշտ է պահպանել մուտքի տվյալները և պարբերաբար մուտք գործել համակարգ, որի համար պետք է՝

  • կայքի գլխավոր էջում գործարկել «Մուտք» կոճակը,
  • լրացնել օգտվողի անունն ու գաղտնաբառը և մուտք գործել,
  • ցուցակից ընտրել հետաքրքրող ազդարարումը և սեղմել «Բացել» կոճակը,
  • կբացվի հաղորդման ներկայացման էջը, որի աջ մասում կլինեն դրա ներկա կարգավիճակի և վարույթի ընթացքի մասին տվյալներ,

Էջի ձախ հատվածում գտնվում է հետադարձ կապի հնարավորություն, որի միջոցով հաղորդումը քննող մարմինը կարող է կապ հաստատել հաղորդողի հետ՝ անհրաժեշտ տեղեկություններ ու փաստեր հավաքելու կամ ուղարկելու նպատակով:


Ուշադրություն

  • Կոռուպցիայի մասին հաղորդում ներկայացնելու (ազդարարելու) կարգը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ։ 
  • Միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով ՀՀ արդարադատության նախարարությունը երաշխավորում է կոռուպցիայի մասին հաղորդող անձի պաշտպանությունը՝ ապահովելով նրա անանունությունը։
  • Դա երաշխավորվում է նրա համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու տարբերակով:
  • Հաղորդումը ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթակա է ստուգման, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել:
  • Հաղորդումը ստուգելու անհրաժեշտության դեպքում ՀՀ գլխավոր դատախազությունը այն փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:


Հղում օրենդրությանը՝

ՀՀ օրենքը ազդարարման համակարգի մասին

ՀՀ օրենքը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`

0-8000-2020, 

+(374) 10-58-59-80

You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր