BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Support for forcibly displaced people from Nagorno Karabakh

Ստանալ անվճար բժշկական սպասարկում ԼՂ-ից տեղահանված անձանց համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում: 

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում` հիվանդանոցային բժշկական օգնությունը և սպասարկումը, հատուկ և դժվարամատչելի հետազոտությունների, նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցող ծառայությունների իրականացումը` բժշկական ցուցման դեպքում կազմակերպվում է պետական պատվերի շրջանակներում: 

 

Ըստ կարիքի անձը կարող է դիմել կեցության վայրին մոտ գտնվող  առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական  կազմակերպություն (պոլիկլինիկա,  գյուղական  բժշկական ամբուլատորիա, առողջության կենտրոն, առողջության առաջնային պահպանման կենտրոն, կանանց կոնսուլտացիոն կենտրոն) գրանցվելու նպատակով, ինչից հետո հնարավոր կլինի օգտվել պետական պատվերի շրջանակներում տրամադրվող անվճար բժշկական  օգնությունից՝ ներառյալ ամբուլատոր պայմաններում անվճար տրամադրվող դեղերը:

 

Բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար բռնի տեղահանված անձինք կարող են զանգահարել 114 թեժ գծին, կամ մարզպետարաններ՝ ըստ կեցության վայրի։

 

ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձինք, ովքեր ունեն աջակցող միջոցների կարիք, այդ թվում՝ քայլակ, սայլակ, հենակ, ձեռնափայտ և այլն, կարող են զանգահարել 114 թեժ գիծ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կկազմակերպվի աջակցող միջոցների տրամադրման գործընթացը։
 

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ ԱՍՀՆ թեժ գիծ՝ 114

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003

Տեղեկատու հեռ.` (+37460) 80 80 03/2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր