BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Ստանալ ՀՀ-ում բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ԵԱՏՄ անդամ պետությունների ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքի անդամի համար

ԵԱՏՄ անդամ պետությունների՝ ՀՀ տարածքում աշխատող քաղաքացիների ընտանիքների անդամները ստանում են բնակության օրինականությունը հավաստող տեղեկանք ընտանիքի աշխատողը անդամի տեղեկանքի հիման վրա և նրան տրված տեղեկանքի վավերականության ժամկետով։ 

To use the service in person, please book your visit in advance.
Who can apply?
ԵԱՏՄ անդամ պետության քաղաքացիները և նրանց ընտանիքի անդամները
Filiing duration
30-օրյա ժամկետում (լրացուցիչ ուսումնասիրության պարագայում կպահանջվի լրացուցիչ ժամանակ)
Service cost
Անվճար
Processing duration
Կախված ընտանիքի աշխատող անդամին տրամադրված օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետից

Առցանց հերթագրվելու համար անհրաժեշտ է՝

  • Մուտք գործել www.workpermit.am հարթակ:

  • Մուտք գործել արդեն գրանցված ընտանիքի աշխատող անդամի օգտահաշիվ։

  • Դիմումներ բաժնից ընտրել Դիմում ընտանիքի անդամի համար։ 

  • Անցնել նույնականացում։  

Ներկայացվող պահանջները

Կացության կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է՝

  • Լինել ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկի արդեն իսկ գրանցված և տեղեկանք ստացած աշխատողի ընտանիքի անդամ։

Պահանջվող փաստաթղթերը

  • 3,4X4.5 չափի գունավոր լուսանկար,

  • Անձնագրի գունավոր պատճեն, 

  • Ընտանիքի աշխատող անդամի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթղթի գունավոր պատճեն (ծննդյան վկայական և ամուսնության վկայական, օտարալեզու լինելու պարագայում նաև դրանց  թարգմանությունը)։ 

Վճարման չափը և կարգը

Անվճար

Տրամադրման ժամկետը և կարգը

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ 24/7 ռեժիմով։Կախված ընտանիքի աշխատող անդամին տրամադրված օրինականությունը հավաստող տեղեկանքի ժամկետից։ 

Հղում օրենսդրությանը

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք

ՀՀ կառավարության 06․12․2021թ․2087-Ն որոշում։ 

Իրավական ակտերը հնարավոր է գտնել arlis.am-ում։

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
Երկ-ուրբ ՝ 10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 9:00 - 18:00
Հեռախոսահամար`
+374 10 54-69-14
+374 10 54-69-12
Service provided by
ՀՀ ներքին գործերի նախարարություն
Was this page useful?