BETA

This site is new, your feedback will help us improve it.

People with disabilities

Ստանալ շուրջօրյա խնամք

Ծրագրի շրջանակներում ապահովվում է խնամքի շուրջօրյա ծառայություններ ստացող տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, նրանց սոցիալ-հոգեբանական ու բժշկական օգնության կազմակերպումը, խնամքի իրականացումը, սննդով, հագուստով, անկողնային պարագաներով և անհրաժեշտ այլ կենցաղային իրերով ապահովումը, ազատ ժամանցի և մշակութային միջոցառումների կազմակերպումը:

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներ
Service cost
Անվճար
Processing duration
Մինչև 22 աշխատանքային օր
Դիմելու համար անհրաժեշտ է՝
  • Լինել 65 տարին լրացած միայնակ, չաշխատող տարեց կամ 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձ,
  • ներկայանալ սոցիալական աջակցության տարածքային մարմին,
  • ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը։

Դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը՝ 

Անձի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
  • անձնագիրը կամ նույնականացման քարտը,
  • նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը։

ՀՀ-ում
 բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝
  • ՀՀ-ում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը,
  • հաշմանդամության վերաբերյալ տեղեկանքը` տրված բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից, եթե անձը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է հաշմանդամություն ունեցող անձ,
  • անձի բժշկական քարտը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ ՀՀ կառավարության որոշմամբ ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից:

Անձի անգործունակ ճանաչված լինելու դեպքում նաև`
  • անգործունակ ճանաչելու մասին դատարանի վճիռը կամ դրա պատճենը,
  • անձի նկատմամբ խնամակալություն սահմանելու մասին խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշման պատճենը,
  • անձի բժշկական քարտը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ու ՀՀ առողջապահության նախարարի համատեղ հրամանով հաստատված ձևին համապատասխան կամ ՀՀ կառավարության որոշմամբ ներկայացված հիվանդություններով հիվանդ չլինելու հանգամանքը հիմնավորող փաստաթուղթ՝ տրված համապատասխան բժշկական հաստատության կողմից:
  • քաղվածք անձի հիվանդության պատմությունից կամ հոգեբուժական դիսպանսերի բժշկական քարտից:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր