BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել առևտրային կազմակերպությունների կանոնադրության փոփոխությունը

Առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության պետական գրանցումն իրականացվում է ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից։ 

To access the service in person, please make a visit to office.
Who can apply?
Իրավաբանական և ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերեր
Filiing duration
15-20 րոպե
Service cost
10,000 ՀՀ դրամ
Processing duration
2 աշխատանքային օր

Փոփոխության համար անհրաժեշտ է պահանջվող փաստաթղթերով դիմել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տարածքային սպասարկման գրասենյակներ։

Ներկայացվող պահանջները 

Դիմելու համար անհրաժեշտ է լինել իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը կամ վերջինիս կողմից լիազորված անձ։ 


Պահանջվող փաստաթղթերը

Առևտրային կազմակերպության կանոնադրության փոփոխության համար անհրաժեշտ է ներկայացնել․

  • դիմում,
  • իրական շահառուի հայտարարություն,
  • կանոնադրության փոփոխությունները, լրացումները կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը,
  • կանոնադրության փոփոխությունները կամ լրացումները (կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը),
  • պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ,
  • լիազորագիր և անձը հաստատող փաստաթուղթ (լիազորված անձի դեպքում):


Կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում դիմողը ներկայացնում է նաև ներդրումը հավաստող փաստաթղթերը: Կանոնադրական կապիտալի նվազեցման ժամանակ ներկայացվում է նաև գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը պարտատերերից առարկություններ չստանալու վերաբերյալ: 

Վճարման չափը և կարգը

Ծառայության համար սահմանված է 10,000 դրամ պետական տուրք։

Վճարումն իրականացվում է հետևյալ եղանակներից մեկով՝

  • E-payments համակարգի միջոցով,

  • բանկային փոխանցման միջոցով ՀՀ պետական բյուջեի հաշվեհամարին՝ 900005160719։ Փոխանցման նպատակի դաշտում պետք է նշել «Առևտրային իրավաբանական անձանց և դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության, պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների փոփոխությունների գրանցման համար (բացառությամբ գործադիր մարմնի ղեկավարի տվյալների և առևտրային իրավաբանական անձանց մասնակցի տվյալների փոփոխության)։


Եթե բանկային հավելվածում չի ստացվում փոխանցում կատարել նշված հաշվեհամարին, ապա խնդրում ենք ընտրել «Փոխանցում պետական բյուջե» տարբերակը։

Տրամադրման ժամկետը և կարգը

Գործադիր մարմնի ղեկավարի փոփոխության պետական գրանցումը կատարվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում։ 


Հղում օրենսդրությանը

  • «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենք 
  • «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք 

Օրենքը հնարավոր է գտնել arlis-ում։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր`
10:00 - 18:00

Հեռախոսահամար`
0-8000-2020,
(+374) 010 58-59-80

Ծառայության գծով աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝

09։00-18։00

Հեռախոսահամար՝

(+374) 010 593935

Service provided by
ՀՀ արդարադատության նախարարություն
Was this page useful?