BETA

This site is new, your feedback will help us improve it.

People with disabilities

Աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցերեկային կենտրոնում

Ծրագրի շրջանակում իրականացվում է աուտիզմ ունեցող անձանց սոցիալ-վերականգնողական ծառայությունների մատուցում ցերեկային կենտրոնում` ապահովելով աուտիզմ ունեցող անձանց համայնքում և ընտանիքում ապրելու իրավունքը, նրանց սոցիալական ներառումը հասարակություն, կանխարգելելով աուտիզմ ունեցող անձանց մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ: Ցերեկային կենտրոններում գործում են խմբակներ: Շահառուները ըստ գնահատված կարիքի և կարողությունների համապատասխան խմբակներում, ձեռք են բերում տարրական, նախնական մասնագիտական գիտելիքներ, արհեստագործական հմտություններ, որը նպաստում է նրանց զբաղվածությանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը:
This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ
Filiing duration
10-15 րոպե
Service cost
-
Processing duration
Մինչև 10 օր

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը`

1) Անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝
ա. անձնագիրը կամ նույնականացման քարտը կամ ծննդյան վկայականը՝ մինչև 16 տարեկան երեխաների համար,
բ. նույնականացման քարտ չունենալու դեպքում՝ բնակչության պետական ռեգիստր վարող մարմնի կողմից տեղեկանքի տեսքով հատկացված հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը, իսկ դրանց բացակայության դեպքում՝ սոցիալական քարտը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված՝ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքը.
2) Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ հանդիսանալու դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը (կացության քարտը), իսկ փախստականի կարգավիճակ ունենալու դեպքում՝ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթը.
3) Համապատասխան բժշկական հաստատության (հաստատությունների) կողմից տրված՝ անձի առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությունը.
4) Հաշմանդամություն ունեցող անձ հանդիսանալու դեպքում բժշկասոցիալական փորձաքննական որոշումը:
Տեխնիկական աջակցության համար՝
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Ծառայության աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 09:00-18:00
Հեռախոսահամար`
+(374) 10 565383
Service provided by
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր