BETA

This site is new, your feedback will help us improve it.

Trade & industry

Գրանցել ապրանքային նշան

Ապրանքային նշանի գրանցման միջոցով բիզնեսը իր կողմից արտադրված ապրանքներն ու մատուցվող ծառայությունները մյուսներից տարբերելու և դրանց նկատմամբ իր իրավունքները պաշտպանելու հնարավորություն է ստանում։ 

This service is only available offline, we are working on an online version

Ապրանքային նշանի գրանցման հայտը պետք է ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակ՝ հայտում նշելով․ 

  • հայտատուին կամ նրա ներկայացուցչին նույնականացնող տվյալներ,
  • առաջարկված նիշի հստակ պատկերը (ձայնային ապրանքային նշանի դեպքում՝ նոտագրված տեսքով) և նկարագրությունը,
  • այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվելու է  ապրանքային նշանը, և որոնք խմբավորված են հայտը ներկայացնելու թվականին գործող Նիցայի դասակարգչի դասերին համապատասխան՝ ըստ դասերի համարների աճման,
  • տվյալներ այն մասին, որ նիշը եռաչափ է, հոլոգրաֆիկ կամ ձայնային, գունային համակցությունը նշանի տարբերակիչ հատկանիշ է, առկա են չպահպանվող տարրեր։


Անհրաժեշտ է տրամադրել՝

  • նիշի կամ դրա բառային մասերի տառադարձությունը և հայերեն թարգմանությունը,
  • նշում այն մասին, որ տվյալ նիշը կոլեկտիվ հավաստագրային նշան է,
  • նշում խնդրարկվող առաջնության թվականի և դրա հիմքերի մասին։

Հայտին կից պետք է ներկայացնել․

  • իրավասու մարմնի կողմից տրված թույլտվություն՝ «Ապրանքային նշանների մասին» օրենքով նախատեսված դեպքերում,
  • իրավատիրոջ կողմից տրված համաձայնություն՝ օրենքով նախատեսված դեպքերում,
  • կոլեկտիվ նշանի կանոնակարգը,
  • հավաստագրային նշանի օգտագործման կանոնակարգը

Այլ լեզվով փաստաթղթեր կցելիս ՀՀ-ում գրանցված հայտատուները պետք է հայտը ներկայացնելու պահին տրամադրեն նաև դրա հայերեն թարգմանությունը, իսկ օտարերկրյա հայտատուները այն կարող են տրամադրել հայտը ներկայացնելու օրվանից հետո երկու ամսվա ընթացքում։

Եթե հայտը ներկայացուցչի միջոցով է լրացվում, պետք է ունենալ նրա իրավասությունները հաստատող փաստաթուղթ։


Ուշադրություն
 

  • Ապրանքանշանի գրանցման հայտը ներակայացնելիս պետք է նախապես վճարել  նախատեսված պետական տուրքերը և վճարման անդորրագրերը կցել հայտին։ 

Անհրաժեշտ է վճարել՝ 

  • հայտ ներկայացնելու համար՝ 30,000 դրամ,
  • փորձաքննություն անցկացնելու համար՝ 40,000 դրամ,
  • մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար՝ 15,000 դրամ։

Գործում են արժեքների հետևյալ զեղչերը․ 

  • Ֆիզիկական կամ մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում հայտի արժեքը  7,500, փորձաքննությունը 10,000, իսկ ավել դասը 3,750 ՀՀ դրամ է։
  • 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում գրանցման հայտի արժեքը 15,000, փորձաքննությունը 20,000, իսկ ավել դասը 7,500 ՀՀ դրամ է։
  • 100-ից ավելի աշխատող ունեցող իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ գրանցման հայտի արժեքը 30,000, փորձաքննությունը 40,000, իսկ ավել դասը 15,000 ՀՀ դրամ է։  
Տեխնիկական աջակցության համար՝

Հեռախոս՝

+(374 11) 597 206

You can access the same service through these available methods.

Be aware that using different methods might take more time or cost more money.

Service provided by
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր