BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Դիմել աորտայի անևրիզմաների պատռվածքների, շերտազատումների անվճար վիրահատության համար

Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ՝ ամբողջ բնակչության համար:

This service is only available offline, we are working on an online version

Ծրագրի մասին

 

Ծրագրի շրջանակում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կազմակերպվում է նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ՝ ամբողջ բնակչության համար:

Ծրագիրն իրականացվում է հետևյալ բժշկական հաստատություններում.
 

Երևանում`


•    «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական Կենտրոն» ՓԲԸ
•    «Էրեբունի բժշկական Կենտրոն» ՓԲԸ
•    Նատալի ֆարմ ՍՊԸ «Աստղիկ բժշկական կենտրոն»
•    «Նորք Մարաշ բժշկական Կենտրոն» ՓԲԸ
•     «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ
•    «Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոն»
•    «Միքայելյան Վիրաբուժության Ինստիտուտ» ՓԲԸ
•    «Բեսթ Լայֆ ԲԿ» ՍՊԸ

 

Մարզերում`


•    «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ
 

Ովքե՞ր կարող են դիմել

 

Ծրագրից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները:

 

Դիմելու կարգ

 

Պացիենտներն անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն են ընդունվում կա՛մ շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով կա՛մ ինքնուրույն` սեփական կամ հարազատների նախաձեռնությամբ:

 

Անհրաժեշտ փաստաթղթեր

 

Անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերում հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և իրականացվում է հիմք ընդունելով շտապ բժշկական օգնության ծառայության ուղեգիրը կամ բժշկական կազմակերպության ընդունարանի (հերթապահ) բժշկի եզրակացությունը։

 

Խորհրդատվություն, օգտակար հղումներ

 

ՀՀ Կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N318-Ն որոշում:

ՀՀ ԱՆ թեժ գիծ՝ 8003,
Տեղեկատու հեռ.` (+374 60) 80 80 03 /2304։

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր