BETA

This site is new, your feedback will help us improve it.

Citizenship, identity & residency

Արտասահմանում ճանաչվել ՀՀ քաղաքացի Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության (ՀԽՍՀ) անձնագիր ունենալու դեպքում

Նախկին ՀԽՍՀ անձնագիր ունեցող անձինք կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ Արտաքին գործերի նախարարություն ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անհրաժեշտ է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
Նախկին ՀԽՍՀ քաղաքացիներ
Filiing duration
20 րոպե
Service cost
65,000 դրամ
Processing duration
3-4 ամիս

Անհրաժեշտ է ֆիզիկապես դիմել տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և ներկայացնել ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար պահանջվող փաստաթղթերը։


Ներկայացվող պահանջները

Նախկին ՀԽՍՀ քաղաքացի ճանաչվելու և անձնագիրը փոխանակելու համար անհրաժեշտ է․

  • լինել ՀՀ-ում մշտապես բնակվող նախկին ՀԽՍՀ (Խորհրդային Հայաստանի) քաղաքացի, ով մինչև 1995թ․ հուլիսի 5-ը (ՀՀ Սահմանադրության ուժի մեջ մտնելը) ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն կամ 1995թ․ նոյեմբերի 28-ից («ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց) սկսած մեկ տարվա ընթացքում չի հրաժարվել դրանից,

  • լինել նախկին ԽՍՀՄ հանրապետությունների քաղաքացի, ով մշտապես բնակվում է ՀՀ-ում, օտարերկրյա քաղաքացի չէ և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու համար դիմել է մինչև 2026թ․ դեկտեմբերի 31-ը,
  • լինել ՀՀ-ից դուրս բնակվող ազգությամբ հայ նախկին ՀԽՍՀ քաղաքացի, ով ձեռք չի բերել այլ պետության քաղաքացիություն։


Պահանջվող փաստաթղթերը

ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար արտասահմանում դիմելիս պահանջվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • դիմում,
  • նախկին ՀԽՍՀ քաղաքացու անձնագիր (առկայության դեպքում),
  • 1995թ. նոյեմբերի 28-ի դրությամբ ՀՀ սահմաններից դուրս բնակվելը հավաստող փաստաթղթերը (օրինակ՝ օտարերկրյա պետության կողմից տրված կացության կարգավիճակ, օտարերկրյա պետությունում հաշվառված լինելու վերաբերյալ նշում և այլն),
  • այլ պետության քաղաքացի չհանդիսանալու մասին տեղեկանք,
  • այլ պետության քաղաքացի հանդիսանալու դեպքում՝ օտարերկրյա պետության անձնագիրը, և այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու տարեթվի վերաբերյալ տեղեկանք,
  • անձը հաստատող փաստաթղթերը, իսկ դրանց ներկայացնելու անհնարինության դեպքում՝ անձի ինքնությունը հաստատող այլ բնույթի փաստաթղթեր,
  • ծննդյան, ամուսնության, երեխաների ծննդյան վկայականները, անհատական տվյալների փոփոխության մասին փաստաթղթեր, ծնողների անձը հաստատող փաստաթուղթ և այլն:


Վճարման չափը և կարգը

ՀՀ քաղաքացի ճանաչվելու համար անհրաժեշտ է վճարել 65,000 դրամ։ Վճարումը կատարվում է տեղում։


Տրամադրման ժամկետը և կարգը

ՀՀ քաղաքացի ճանաչվելու գործընթացը տևում է 3-4 ամիս։ ՀՀ քաղաքացի ճանաչվելուց հետո անձը կարող է դիմել ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար։

Անձնագիր ստանալու դիմումը ներկայացնելուց հետո այն ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից ուղարկվում է տվյալ երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։ Այն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այն դիվանագիտական ներկայացուցչություն, ուր անձը դիմել է։


Հղում օրենսդրությանը

2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն ՀՀ Կառավարության որոշում

Որոշումը հնարավոր է գտնել arlis.am-ում։ 

 

Տեխնիկական աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր` 
10:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
0-8000-2020
(+374) 010 58-59-80
Viber: (+374) 041 58-59-80
Ծառայության գծով աջակցության համար՝
Աշխատանքային ժամեր`
09:00 - 18:00
 
Հեռախոսահամար`
(+374) 060 62-00-00

WhatsApp, Viber
(+374) 055 62-01-11
Service provided by
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր