BETA

This site is new, your feedback will help us improve it.

Support program
Health

Դիմել սահմանամերձ մարզերի համար իրականացվող կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման ծրագրին

Ծրագրի նպատակն է ՀՀ 3 սահմանամերձ մարզերի կանանց մոտ կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերումը և կանխարգելումը: 

This service is only available offline, we are working on an online version
Who can apply?
50-69 տարեկան կանայք
Service cost
անվճար

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է՝

  • Դիմել ընտանեկան բժշկին կամ թերապևտին, որը կհերթագրի համապատասխան հետազոտությանը։


Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ սահմանամերձ Տավուշի, Սյունիքի և Լոռու մարզերում իրականացնել կրծքագեղձի մամոգրաֆիկ սքրինինգային հետազոտություններ:

Հետազոտությունները նախատեսվում են իրականացնել կանանց 50-69 տարիքային խմբում՝ ապահովելով առնվազն 50% ընդգրկվածություն (շուրջ 26 հազար հետազոտություն): 

Ծրագրի մասնակիցների համար լրացուցիչ հետազոտությունները նույնպես իրականացվում են անվճար` Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի (ՈՒԱԿ) աջակցությամբ:

Այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել հիվանդությունը և հնարավորություն ընձեռել հնարավորինս շուտ սկսել դրա բուժումը:

Տեխնիկական աջակցության համար՝

Աշխատանքային ժամեր՝
09:00-18:00
Հեռախոսահամար`
(+374 60) 80 80 03 

 

Service provided by
ՀՀ առողջապահության նախարարություն
Այս էջը օգտակա՞ր էր